Երիտասարդական Կարմիր խաչ

Attachments

Մեր մասին
   Երիտասարդական կարմիր խաչը (ԵԿԽ) Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) շրջանակներում գործող կամավորական կառույց է: Այն հիմնադրվել է 1992 թ-ին:  
ԵԿԽ-ի կամավորները 10-30 տարեկան պատանիներ և երիտասարդներ են, որոնք առաջնորդվում են ԿԽ հիմնարար սկզբունքներով և պատրաստ են մասնակցել ԵԿԽ-ի կողմից իրականացվող մարդասիրական գործունեությանը:

Գործունեության ոլորտներն են.
• Խոցելի խմբերին ծառայությունների մատուցում
• Առողջապահական գործունեություն
• Միջազգային համագործակցում
• Կարմիր խաչի մարդասիրական արժեքների տարածում
• Դասընթացներ երիտասարդների համար

Այժմ ԵԿԽ-ի կամավորները.
•Աջակցում են միայնակ մեծահասակ փախստականներին,
•Աջակցում են փախստական երեխաներին, խոցելի ընտանիքների երեխաներին, որբերին,
•Կազմակերպում են ամառային ճամբարներ խոցելի ընտանիքների երեխաների և պատանիների համար,
•Կազմակերպում են առողջապահական միջոցառումներ,
•Կազմակերպում են վարաքիչ հիվանդությունների դեմ քարոզարշավներ և դպրոցական դասընթացներ,
•Կազմակերպում են բնապահպանական ճամբարներ և երթեր,
•Կազմակերպում և մասնակցում են միջազգային հանդիպումներին, ճամբարներին, կամավորների փորձի փոխանակման ծրագրերին,
•Իրականացնում են ծրագրեր, միջոցառումներ այլ ազգային ընկերությունների հետ
•Կազմակերպում են Կարմիր Խաչի մարդասիրական արժեքների և կամավորական գործունեությունը լուսաբանող դասընթացներ և միջոցառումներ,
•Կազմակերպում են հասարակական միջոցառումներ` համերգներ, ներկայացումներ, երթեր, որոնք նվիրված են Կարմիր խաչի պատմության նշանակալից օրերին,
•Հրատարակում են ԵԿԽ-ի գործունեությունը լուսաբանող տեղեկատվական նյութեր,
•Երիտասարդների համար կազմակերպում են անգլերեն լեզվի, համակարգչի դասընթացներ

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված մոմավառության երթ

        Յուրաքանչյուր  մայիս ամսվա 3-րդ կիրակին ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակման օրն է: Գրեթե  բոլոր երկրներում այս օրը կազմակերպվում են հիշատակման մոմավառության  երթեր:

 Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մայիսի 16-ին կազմակերպեց ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված մոմավառության երթ: Ինչպես նախատեսված էր, երթը մեկնարկեց ՀԿԽԸ Կենտրոնական գրասենյակից (Պարոնյան 21) ժ.20.30-ին և, անցնելով  Գր.լուսավորիչ, Իտալիայի փողոցներով, Հանրապետության հրապարակով, Աբովյան, Թումանյան փողոցներով և Մաշտոցի պողոտայով, հանգրվանեց Երևանի Պետական Կոնսերվատորիային հարող այգում: Երթին մասնակցում էին ՀԿԽԸ շուրջ 150 երիտասարդ կամավորներ: Այգում կազմակերպված մոմվառության արարողությունը սկսվեց օրվա խորհուրդը լուսաբանող խոսքով, լռության մեկ րոպեից հետո երթի մասնակիցները իրենց մոմերը զույգերով դրեցին հատակին նախօրոք պատրաստված կարմիր ժապավենի` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանշանի վրաՄեծ էկրանի վրա զուգահեռ կազմակրեպվել էր նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեսանյութերի և ֆիլմերի ցուցադրություն, ողջ միջոցառման ընթացքում այգում գործել են ինֆորմացիոն ստենդներ, բաժանվել են տեղեկատվական նյութեր և կարմիր ժապավեններ:

 Երթի և օրվա  խորհրդի մասին տեղեկատվություն էր տեղադրվել նաև մասսայականություն վայելող սոցիալական կայքերում (odnoklassniki.ru և facebook.com), հայտարարություններ են տրվել ազգային հեռուստաընկերությունների  վազող տողերով, ինչպես նաև հայտարարություն-հրավերքներ են ուղարկվել հասարակական և երիտասարդական կազմակերպություններին և ուսումնական հաստատություններին` Երևանի և ՀՀ մարզերի բուհերին:


[ Top ]

Նորություններ

30.06.10
  <<Կողմնորոշվելու ժամանակն է>> ծրագրի...
read more>>

Առավել կարևոր տեքստ

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ:     Այն նախապատրաստվում է...
read more>>