Լրատվության և Լուսաբանման բաժին

Attachments

     Մեր մասին

    ՀԿԽԸ Լրատվության և Լուսաբանման բաժինը գործում է 1994 թ-ից: Լրատվության և լուսաբնաման բաժնի գործունեության նպատակն է Շարժման առաքելության, հիմնարար սկզբունքների, ԿԽ և ԿՄ խորհրդանշանների գործածության և պաշտպանության, Միջազգային Մարդասիրական Իրավունքի հիմունքների, մարդասիրական արժեքների և ՀԿԽԸ գործունեության վերաբերյալ գիտելիքների տարածումը բնակչության շրջանում` օգտագործելով տեղեկատվության տարածման բոլոր միջոցները: Լուսաբանման ծառայությունը ՀՀ մարզերում կազմակերպում է կլոր սեղաններ, որին մասնակցում են ներկայացուցիչներ տեղի ՀԿ-ներից, հիվանդանոցներից, պոլիկլինիկաներից, դեղատներից, ՏԻՄ-երից և ոստիկանությունից: Նպատակը ԿԽ խորհրդանշանի կիրառման չարաշահման և պաշտպանության վերաբերյալ տեղեկատվության տարածումն է, ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության և պաշտպանության մասինՀՀ օրենքի ներկայացումը: Այսօր արդեն որոշ մարզերում խիստ սակավաթիվ են դարձել ԿԽ տարբերանշանը որպես սեփական խորհրդանիշ օգտագործող կազմակերպությունները: Բաժնի հիմնախնդիրներից է Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ գիտելիքների տարածումը: Այդ իսկ նպատակով` ՀԿԽԸ մարզային և տարածքային մասնաճյուղերի 20 լուսաբնաման հրահանգիչները ՄՄԻ վերաբերյալ հիմնական գիտելիքներ են տարածում հանրապետույան հարնրակրթական դպրոցներում: ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպում է շարադրության ամենամյա մրցույթ` մարդասիրության թեմաներով, որին մասնակցում են ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները:

     2010թ-ի ծրագրային գործունեություն

        2005 թվականից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) և Միջազգային իրավունքի հայկական ընկերակցությունը (ՄԻՀԸ) կազմակերպում են միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) վերաբերյալ Աղասի Եսայանի անվան դատախաղ մրցույթ: 2009 թվականին այս նախաձեռնությանը միացավ նաև Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ):
    Սույն թվականի մարտի 16-19 Ծաղկաձորում տեղի ունեցավ վեցերորդ դատախաղ մրցույթը, որին մասնակցեցին յոթ թիմ Երևանի բուհերից` Երևանի պետական համալսարանից, Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանից, Ոստիկանության ակադեմիայից, Եվրասիա միջազգային համալսարանից, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայից, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից և մեկ թիմ Արցախի պետական համալսարանից:
    Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի թիմը, իսկ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի թիմի անդամ Հայկ Մալխասյանը արժանացավ լավագույն հռետոր կոչմանը:

 

 

[ Top ]

Նորություններ

30.06.10
  <<Կողմնորոշվելու ժամանակն է>> ծրագրի...
read more>>

Առավել կարևոր տեքստ

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ:     Այն նախապատրաստվում է...
read more>>