Ինչպես դառնալ կամավոր

  Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար ուժն են հանդիսանում կամավորները: Նրանց շնորհիվ է, որ այս հզոր մարդասիրական շարժումը իրականացրել և շարունակում է իրականացնել իր մարդասիրական առաքելությունն ամբողջ աշխարհում:
  Հայկական Կարմիր խաչի ընկերությունը բաց կազմակերպություն է, և նրան կարող են անդամագրվել և կամավոր գրանցվել այն բոլոր անձինք` անկախ ռասայից, սեռից, դավանանքից, գույքային կամ այլ դրությունից, ովքեր ընդունում են ՀԿԽԸ կանոնադրությունը, նրա նպատակները և խնդիրները և ցանկանում են մասնակցել կամ նպաստել նրա գործունեությանը:
  Կազմակերպության անդամները կարող են լինել շարքային, կամավոր, պատվավոր և հովանավոր: Ներկայումս Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ունի կամավորների հոծ բանակ, որոնք մասնակցում են զանազան բնույթի ծրագրերի իրականացմանը ուղղված խոցելի և կարիքավոր մարդկանց կարիքների բավարարմանը:
  Ավելի մանրամասն տեղեկությունների համար, ինչպես նաև անդամագրվելու և կամավոր դառնալու համար կարող եք դիմել ՀԿԽԸ Կենտրոնական գրասենյակ` Պարոնյան 21 հասցեով, գրել մեզ arcs-volunteer@redcross.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել (+374 10) 538491 հեռախոսահամարով:

  

[ Top ]

Նորություններ

30.06.10
  <<Կողմնորոշվելու ժամանակն է>> ծրագրի...
read more>>

Առավել կարևոր տեքստ

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ:     Այն նախապատրաստվում է...
read more>>