Առաջին օգնություն

Attachments

Մեր մասին


   ՀԿԽԸ հիմնական գործունեության շարքին են դասվում Առաջին օգնության (ԱՕ) գիտելիքների և հմտությունների տարածման աշխատանքները, որոնք ամբողջովին հիմնված են կամավորական սկզբունքների վրա և իրականացվում են Ազգային ընկերության կամավորների ջանքերով: Այս բնագավառի գործունեությունը սկսվել է 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, երբ ՀԿԽԸ բազմաթիվ կամավորներ Կարմիր Խաչի և կարմիր մահիկի շարժման տարբեր ազգային ընկերությունների օգնությամբ և օժանդակությամբ նախապատրաստվեցին որպես ԱՕ հրահանգիչներ և ԱՕ հրահանգիչների թեկնածուների նախապատրաստման հրահանգիչներ: 1996թ. ՀԿԽԸ ԱՕ կամավորների ջանքերով հրատարակվեց <<Առաջին օգնության հիմունքներ` ինչպես գործել արտակարգ իրավիճակներում>> և
<<Առաջին օգնության դասավանդում>> ուղեցույց հրահանգիչների համար  ձեռնարկները: Այս բնագավառում ընդգրկված ՀԿԽԸ կամավորների աշխատանքները համակարգելու նպատակով 1997թ. փետրվարին հիմնադրվեց Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնը (ԱՕՈՒՄԿ), որի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • ԱՕ գիտելիքների և հմտությունների տարածում
  • ԱՕ դասավանդման մեթոդների մշակում, ազգային չափանիշների մշակում, կիրառում
  • ԱՕ մասնագետների և հրահանգիչների նախապատրաստում և որակավորում
  • Աճող սերնդի անվտանգ վարքագծի դաստիարակմանը նպաստող մեթոդների մշակում և ծրագրերի իրականացում
  • ԱՕ խմբերի (Աղետներին արձագանքման նախնական խմբեր) ձևավորում
  • Զանգվածային միջոցառումների ժամանակ ԱՕ ծառայության կազմակերպում
  • ԱՕ խմբերի տարածաշրջանային, ազգային մրցումների կազմակերպման և ԱՕ Եվրոպայի առաջնության մասնակցություն
  • ԱՕ ձեռնարկների, գրքույկների, պաստառների, խաղերի և այլ օժանդակ նյութերի մշակում և հրատարակում
  • ԱՕ հեռուստահաղորդումների կազմակերպում
  • Տարբեր նշանակության ԱՕ արկղիկների (հավաքածուների) մշակում և նախապատրաստում
  • ԱՕ Եվրոպական խորհրդատվական աշխատանքներին (ԱՕ եվրոպական կրթական ցանց) մասնակցություն


2009 թ-ի գործունեություն

 

ԱՕ դասընթացներ և սեմինարներ

     2009 հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում կազմակերպվել է ԱՕ 33 դասընթաց և սեմինար, որոնց մասնակցել է 460 մարդ: Այդ դասընթացներից 17-ը իրականացվել են ՀՀ հեռավոր և սահմանամերձ համայնքների բնակչության համար՝ Գերմանական Կարմիր Խաչի և ԿԽՄԿ օժանդակությամբ: ԱՕ դասընթացներն իրականացնելիս ՀԿԽԸ ԱՕՈՒՄԿ-ը համագործակցել է <<Վորլդ Վիժն>> ՄԲԿ, <<ՖԱՅԴԵՔ-Արմենիա>>, <<Նոր Կյանք>> և այլ կազմակերպությունների հետ:
    

ԱՕ կամավորական խմբերի տարածաշրջանային և ազգային մրցումներ

   1997թ-ից ի վեր ԱՕ կամավորների հմտությունները գնահատելու և ամրապնդելու, ԱՕ խմբեր պատրաստելու և նոր կամավորներ հավաքագրելու համար կազմակերպվում են ԱՕ կամավորական խմբերի տարածաշրջանային և ազգային մրցումներ, որոնք ԱՕՈՒՄԿ տարեկան գործունեության յուրատեսակ հաշվետվություն են հանդիսանում: Սույն մրցումներին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի կամավորները, ինչպես նաև բարեկամ ազգային ընկերություններից դիտորդներ և ԱՕ խմբեր: Այստեղ ընտրվում են ԱՕ այն լավագույն մասնագետները, որոնք ՀԿԽԸ ազգային հավաքականի կազմում մասնակցում են ԱՕ Եվրոպայի առաջնությանը:
   2009թ. տեղի ունեցավ ՀԿԽԸ ԱՕ կամավորական խմբերի 10-րդ ազգային բաց առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են 9 ԱՕ խմբեր Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից, ինչպես նաև մեկական ԱՕ խումբ Գերմանիայից և ԼՂՀ-ից:
   Առաջին տեղը գրավեց Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԱՕ խումբը: Երկրորդ տեղում էր Կոտայքի խումբը, իսկ երրորդ տեղը կիսեցին Երևանի ԱՕ խումբը և Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի հավաքականը:

 

ԱՕ Եվրոպայի առաջնության մասնակցություն

  Արդեն 7-րդ տարին անընդմեջ մեր Ազգային ընկերության հավաքականները տեղ են գտնում ուժեղագույնների տասնյակում`գրավելով 2003թ. 6-րդ տեղը, 2004թ. 1-ին տեղը, 2005թ. 9-րդ տեղը, 2006թ. 3-րդ տեղը, 2007թ. 5-րդ և 2008թ. 3-րդ տեղը: Այս տարի Գերմանիայում տեղի ունեցած առաջնությանը ՀԿԽԸ ԱՕ հավաքականը գրա¬վել է 9-րդ տեղը: Մեր ԱՕ հավաքականը մասնակցել է նաև Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի առաջնությանը և ցուցաբերել ամենաբարձր արդյունքները:

 

Ճանապարհային անվտանգություն` ԱՕ ցուցաբերումն էական է

    2008թ-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2009թ մարտի 1-ը ՀԿԽԸ ԱՕՈՒՄԿ և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի կողմից իրականացվում է <<Ճանապարհային անվտանգություն ԱՕ ցուցաբերումն էական է>> ծրագիրը: Ծրագրի նպատակն էր հասնել նրան, որ վարորդական դասընթացներում պարտադիր ներառվեն նյութեր <<Երթևեկությանն առնչվող անձանց կյանքի անվտանգության ապահովմանը և, հարկ եղած դեպքում, Առաջին օգնության ցուցաբերման>> թեմաների վերաբերյալ, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար հանձնվող քննություններում ներառվեն հարցեր վերոհիշյալ թեմաների վերաբերյալ: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր դարձավ հասնել <<ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի համար 1158-Ն>> որոշման մեջ փոփություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին: Այժմ մեր կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությանն է տրամադրվել <<Երթևեկությանն առնչվող անձանց կյանքի անվտանգության ապահովմանը և, հարկ եղած դեպքում, Առաջին օգնության ցուցաբերման>> թեմաների վերաբերյալ հարցաշար և Առաջին օգնության դասընթացի ծրագիր, որոնք գտնվում են քննարկման փուլում:

  Հոկտեմբեր ամսին իրականացվել է ԱՕ հրահանգիչների նախապատրաստման դասընթաց՝ Տաջկական Կարմիր մահիկի 6 մասնագետների համար:



[ Top ]

Նորություններ

30.06.10
  <<Կողմնորոշվելու ժամանակն է>> ծրագրի...
read more>>

Առավել կարևոր տեքստ

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ:     Այն նախապատրաստվում է...
read more>>