Բնակչության տեղաշարժ

Attachments

2009 թ-ի ծրագրային գործունեությունը

    2009 թվականին ևս ՀԿԽԸ Բնակչության տեղաշարժի ուղղությունը շարունակում է ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ իրականացվող <<Աջակցություն ապաստան հայցողներին>> ծարգրի աշխատանքները, որի շրջանակներում կարիքների գնահատման արդյունքների հիման վրա ծրագրի շահառուներին տրամադրվում է ֆինանսական, նյութական, ինչպես նաև առողջապահական, սոցիալական և իրավական խորհրդատվություն: Մինչ 2009 թվականի հոկտեմբեր ամիսը աջակցություն է տրամադրվել մոտ 84 ապատասան հայցողների ընտանիքներին:  Ծրագրի շրջանակներում շարունակվում են շաբաթական մոնիթորինգային այցերը ապաստան հայցողների համար նախատեսված հատուկ կացարան ՀԿԽԸ գլխավոր գրասենյակի ներայացուցիչների կողմից:
   ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աջակցությամբ և թույլտվությամբ ՀԿԽԸ Շիրակի, Սյունիքի, Տավուշի ՄՄ-ների և Ստեփանավանի ՏՄ-ի ներկայացուցիչների կողմից սույն տարվա հունիս ամսից մոնիթորինգային այցեր են սկսվել իրականացվել ՀՀ 4 սահմանակետեր` Գոգավան, Բագրատաշեն, Բավրա և Մեղրի, ինչպես նաև <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայան: Ներկայացուցիչները մասնակցում են արագ արձագանքման մեխանիզմի կազմավորման գործում ոլորտում գործող կառավարական մարմինների հետ համապատասխան համագործակցության կապերի ստեղծման միջոցով:
      2009 թ-ի նոյեմբերին ՀԿԽԸ Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզային և Ստեփանավանի տարածքային մասնածյուղերի և ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ անցկացվեցին ՀՀ վերոնշյալ 5 սահմանակետերի` Գոգավանի, Բագրատաշենի, Բավրայի, Մեղրիի և Այրումի սահմանապահների համար կազմակերպված ուսուցողական դասընթացներ` ուղղված սահմանապահ զորքերի` ՀՀ Փախստականների մասին օրենքի վերաբերյալ գիտելիքների և իրազեկության մակարդակի բարձրացմանը:
     Սույն թվականի օգոստոսից ՀԿԽԸ-ն, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան և Միջազգային երիտասարդական կամուրջներ հիմնադրամը Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիայի հետ համատեղ սկսել է <<Երիտասարդությունն ընդդեմ թրաֆիքինգի>> ծրագիրը: Այն իրականացվում է Նորվեգիայի կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի <<Թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի>> ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է գործընկեր կազմակերպությունների ջանքերը միավորելով` բարձրացնել Հայաստանի բնակչության, մասնավորապես` երիտասարդների իրազեկությունը թրաֆիքինգի վերաբերյալ, ինչպես նաև երիտասարդներին զինել թրաֆիքինգի դեմ պայքարի մասին անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով` միավորելով նրանց ներուժը թրաֆիքինգի դեմ պայքարում:
    Ծրագրի շրջանակներում ձևավորվել է 30 երիտասարդից կազմված Ուսուցանողների թիմ, որոնք հոկտեմբերի 7-ից 12-ն անցել են համապատասխան դասընթացներ թրաֆիքինգի և Մարդկանց շահագործման ենթարկված անձանց Ազգային ուղղորդման կարգի մասին, ինչպես նաև ծանոթացել ՄԱԿ-ի Մարդկային թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային նախաձեռնության կողմից մշակված և 2007 թվականին Վիեննայի ֆոումում ներկայացված հիմնական չափորոշիչներին, միջազգային համաձայնագրերին և կոնվենցիաներին:
    <<Երիտասարդությունն ընդդեմ թրաֆիքինգի>> ծրագրի շրջանակներում դասընթաց անցած 30 մասնակիցներ հոկտեմբերի 19-ից 24-ը իրականացրել են մարզային քարոզարշավի` իրենց կողմից մշակված ծրագրերը ՀՀ Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Լոռվա, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում:
   <<Երիտասարդներն ընդդեմ թրաֆիքինգի>> ծրագրի շրջանակներում պատրաստվել է ֆիլմ Ազգային ուղղորդման կարգի մասին, որը կծառայի որպես կրթական նյութ թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ պետական մարմինների համագործակցության և ռազմավարության վերաբերյալ:
     Իրազեկության բարձրացմանն ուղղված <<Երիտասարդությունն ընդդեմ թրաֆիքինգի>> քարոզարշավի շրջանակներում վերակառուցվել և պարբերաբար թարմացվելու է www.antitrafficking.am կայքը:
   2009 թ. օգոտոսի 21-ից 23-ը ՀԿԽԸ-ն մասնակցեց PERCO (Փախստականների, ապաստան հայցողների և միգրանտների հարցերով եվրոպական Կարմիր խաչի համագործակցության հարթակ) ցանցի հերթական տարեկան հանդիպմանը Կիպրոսի Լարնակա քաղաքում: Միգրացիայի և ապաստան հայցողների վերաբերյալ բազմաթիվ ներկայացումներ արվեցին: Արդյունքում հանդիպման մասնակիցներին հնարավորություն տրվեց տեղեկություններ ստանալ միգրացիայի և մարդու իրավունքների պաշտպանության հետ առնչվող ներկայիս զարգացումների մասին: Այց կազմակերպվեց ապաստան հայցողների համար նախատեսված Կիպրոսում գոյություն ունեցող միակ կացարանը: Այցի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել Կիպրոսի ապաստանի մեխանիզմը և Եվրամիության մոտեցումները տվյալ ոլորտում: Հանդիպման ժամանակ քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են վերաբնակեցումը, ապօրինի միգրանտները, թրաֆիքինգի դեմ պայքարը և միգրանտների վերադարձը: Այս խնդիրների վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակվեցին:
   ՀԿԽԸ Բնակչության տեղաշարժի ուղղության պատասխանատուն մասնակցեց <<Աշխատել միասին միգրացիոն արահետների երկայնքով: Մարտահրավերներ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների համար>> համաժողովին, որը տեղի ունեցավ սույն թվականի նոյեմբերի 11-ից 14-ը Գերմանիայի Բեռլին քաղաքում: Համաժողովը կազմակերպվել էր Գերմանական, Շվեյցարական և Ավստրիական Կարմիր խաչի ընկերությունների միացյալ ուժերով և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽԿՄ ՄՖ) և PERCO ցանցի աջակցությամբ:
    Քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ԿԽԿՄ ՄՖ միգրացիայի վերաբերյալ քաղաքականությունը, ընտանեկան կապերի ամրապնդմանն ու միգրանտների այլ կարիքներին ուղղված մարտահրավերները, փախստականների պաշտպանություն և միջազգային միգրացիայի ոլորտում տարվող աշխատանքներ` ուղղված միգրացիայի ոլորտում պաշտպանության ապահովմանը միգրացիոն արահետներին. Եվրախորհրդի պառլամենտական ժողովի վերջին ժամանակներում կատարած աշխատանքը, տրանզիտային միգրանտները մաղրիբյան երկրներում, ապաստանի և միգրացիայի ոլորտում զարգացող երկրների հետ համագործակցության թեմատիկ ծրագիր և այլ արդիական թեմաներ:
   Սպեցիֆիկ մոտեցումներ և քայլեր են մշակվել` ուղղված միգրացիոն արահետներով միասին աշխատելուն, առանձնահատուկ վերջնաժամկետներ և հանձնարարություններ են սահմանվել:




[ Top ]

Նորություններ

30.06.10
    «Կողմնորոշվելու ժամանակն է» ծրագրի...
read more>>

Առավել կարևոր տեքստ

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ:     Այն նախապատրաստվում է...
read more>>