Միջազգային կապերի բաժին

Attachments
Attached images

ՀԿԽԸ-ն շարունակում է իրականացնել համատեղ ծրագրեր և համագործակցել  Նորվեգական, Գերմանական, Իսպանական, Ճապոնական, Ամերիկյան, Բրիտանական, Բուլղարական Կարմիր խաչերի, Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի ճյուղային կազմակերպության, Հայկական Կարմիր խաչի փօխօգնության կոմիտեի Լեոնի մասնաճյուղի, ՄԱԿ-ի, GTZ-ի և մի շարք այլ միջազգային և տեղական կազմակերպությունների հետ:
      Տարվա ընթացքում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մասնակցել է մի շարք կարևոր միջազգային հանդիպումների, սեմինարների և այլն: ՀԿԽԸ շուրջ 20 աշխատակիցներ և կամավորներ ներկայացրել են Ազգային ընկերությունը միջազգային տարբեր նշանակալի միջոցառումների ընթացքում, մի շարք տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային համագործակցության հանդիպումների և դասընթացների, Առաջին օգնության Եվրոպական մրցույթի, պարբերաբար կազմակերպվող սեմինարների և կոնֆերանսների, ուսումնական դասընթացների, ճամբարների և այլ հանդիպումների ժամանակ:
       Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում նոյեմբերի 17-21-ը տեղի ունեցավ Գլխավոր Ասամբլեայի 17-րդ համագումարը, իսկ Նոյեմբերի 23-25-ը` Պատվիրակների խորհուրդը:
       Հանդիպմանը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ներկայացնում էին ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար` Աննա Եղիազարյանը և Միջազգային կապերի բաժնի վարիչ` Մարիանա Հարությունյանը:
       Հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումները և ընդունված որոշումները նպատակաուղղված են ամբողջ աշխարհում աճող մարդասիրական կարիքներին ավելի արդյունավետ արձագանքելուն: Հանդիպման ժամանակ տեղի ունեցան Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի նախագահի, փոխնախագահների և նախագահության անդամների ընտրությունները:
     Քանի որ հանդիպումն առաջին անամ էր կազմակերպվում Աֆրիկայում, առանձնակի ուշադրություն էր սևեռված մայրցամաքի զարգացման յուրահատուկ մարտահրավերների վրա:
   Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային համագործակցության շրջանակներում, տարբեր առաքելություններով Հայաստան են այցելել միջազգային մի շարք պատվիրակություններ:





[ Top ]

Նորություններ

30.06.10
    «Կողմնորոշվելու ժամանակն է» ծրագրի...
read more>>

Առավել կարևոր տեքստ

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ:     Այն նախապատրաստվում է...
read more>>