Մեր մասին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Որոնում ծառայությունն իր գործունեությունն սկսել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո, երբ օրվա հրամայականն էր դարձել կորած մարդկանց որոնումն ու կազմալուծված ընտանիքների վերամիավորումը: Վերջին տասնամյակի իրադարձությունները` ԽՍՀՄ փլուզումը, ազգամիջյան հակամարտությունները, պատերազմական գործողությունների հետևանքով առաջ եկած բնակչության տեղաշարժը, անհայտ կորածները ձևավորել են ՀԿԽԸ <<Որոնում>> ծառայության գործունեության հիմնական ոլորտները:
Գործունեության ոլորտներն են`
Աղետների, պատերազմների, հակամարտությունների, քաղաքական կամ տնտեսական խորը ճգնաժամերի, արտագաղթի կամ ներգաղթի հետևանքով (այդ թվում մարդկային ապօրինի վաճառք` թրաֆիքինգ) կազմալուծված ընտանիքների անդամների որոնում և կապի վերահաստատում:
Փախստականներին կամ միգրանտներին ընտանիքի անդամների հետ վերամիավորմանը կամ սոցիալական իրավիճակի բարելավմանը նպաստող տարաբնույթ փաստաթղթերի որոնում և հատկացում:
Անհայտ կորածների ընտանիքներին իրավական և սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրում:
Պատերազմների և հակամարտությունների ժամանակ զոհվածների շիրիմների գտնվելու վայրի որոնում:
2-րդ Համաշխարհային պատերազմի ընթացքում էվակուացիայի, գերության մեջ և հակադիր աշխատանքային գաղութներում գտնվելու փաստը հաստատող փաստաթղթերի որոնում և հատկացում:
Հայկական Կարմիր խաչի ընկերության Որոնում ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների հետ համագործակցությամբ:
2009 թ-ի ծրագրային գործունեությունը
Որոնում ծառայությունն իրականացրեց Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների մինչմահու տվյալների հավաքագրման ծրագիրը, որը սկսվել էր 2008 թ. նոյեմբերի 1-ին և ավարտվեց 2009 թ. հունիսի 30-ին: 2009թ. ծառայությունը ստացել է 57 որոնման հայտ: Կատարված աշխատանքների շնորհիվ ավարտվել է 29 հայտ, որոնցից 16-ը ստացել են դրական, իսկ 13-ը` բացասական արդյունք: Արագ արձագանքման հայտերի թիվը կազմել է 14: 12 Կարմիր խաչի ուղերձ հանձնվել է հասցեատերերին: Հեռուստատեսային քարոզարշավի ընթացքում, 11 անհայտ կորածների որոնումը կազմակերպելու նպատակով, պատրաստվեց և “Երկիր Մեդիա”, “Երևան” հեռուստաընկերությունների կողմից եթեր հեռարձակվեց սոցիալական հոլովակ: Հեռուստաքարոզարշավը նպաստեց որոնման մեկ հայտի դրական արդյունք ստանալուն և ծառայության լուսաբանմանը: Հոլովակի ցուցադրումից հետո ավելացավ որոնում ծառայություն դիմողների թիվը: 2009թ. հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում Որոնում ծառայությունն իրականացրեց հայտատու 14 ընտանիքների կարիքների գնահատում: 2008թ. կատարված հայտերի ամփոփման արդյունքում պարզ դարձավ, որ անհրաժեշտ է իրականացնել կարիքների գնահատում այն ընտանիքների շրջանակում, որոնց հայտերը փակվել էին բացասական արդյունքներով: Կարիքների գնահատման գործընթացից հետո նախկինում փակված հայտերից չորսը վերաբացվեցին և դարձյալ ստացան ընթացք: Հարկ եղած դեպքերում Որոնում ծառայությունը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն, տրամադրել է խորհրդատվություն, ուղղորդել է շահառուներին համապատասխան կազմակերպություններ իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար: Կարիքների գնահատումը հնարավորություն տվեց Որոնման ծառայությանը ավելի մոտ լինելու իր շահառուներին, բարելավելու բաժնի կողմից տրամադրվող ծառայությունների որակը:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ: Այն նախապատրաստվում է...