Աղետների կառավարում

Attachments

Մեր մասին

  Բաժնի գործունեության հիմնական նպատակն է նվազեցնել ազգաբնակչության խոցելիությունը բնական և մարդու կողմից հարուցվող աղետների նկատմամբ` համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման միջոցով և հզորացնել ՀԿԽԸ` աղետներին նախապատրաստման և արձագանքման /ԱՆԱ/ համակարգը:
 

2009 թ-ի ծրագրային գործունեությունը 

     ՀԿԽԸ Աղետների կառավարման ուղղությունը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ և Նորվեգական Կարմիր խաչի ֆինանսավորմամբ 2009 թվականի սեպտեմբեր ամսից սկսել է իրակացնել <<Աղետների ռիսկի նվազեցում>> ծրագիրը, որը տևելու է մինչև սույն թվականի դեկտեմբերը: Ծրագրի շահառուները ՀՀ Տավուշի մարզի 10 ռիսկային համայնքներն են, որոնցից յուրաքանչյուրում իրականացվել է խոցելիության և կարողությունների մանրակրկիտ գնահատում (ԽԿԳ)` ուղղված համայնքներին հատուկ վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտմանը:
    Ծրագրի ավարտին 10 համայքներից յուրաքանչյուրի վերաբերյալ անցկացված գնահատման արդյու
նքների հիման վրա կմշակվի ԽԿԳ զեկույց, որն իր մեջ կներառի տվյալ համայնքի աղետներին նախապատրաստման և կանխարգելման գործողությունների պլան: Ծրագրի շրջանակներում 10 ռիսկային համայնքներից յուրաքանչյուրում արդեն սկսվել են իրականացվել համայնքի ղեկավարների, բնակչության և այլ տեղական կազմակերպություների ներկայացուցիչների համար աղետների ռիսկի կառավարման հիմունքների ուսուցողական դասընթացներ:
   Վերոնշյալ 10 համայնքների դպրոցներում կազմակերպվում են <<Երկրաշարժ>>, <<Ջրհեղեղ>>, <<Սելավ>> և <<Սողանք>> թեմաներով սեմինարներ` ուղղված երեխաների իրազեկության մակարդակի բարձրացմանը, որին յուրաքանչյուր համայնքում մասնակցում են մոտ 100 աշակերտներ: Նույն դպրոցներում կազմակերպվում են նաև ուսուցողական տարահանումներ:
    Սույն թվականի դեկտեմբերի 23-24 տեղի է ունեցել <<Մանկական վիկտորինա>> խորագրով մրցույթ 10 համայնքների դպրոցներից ընտրված 10 թիմերի մասնակցությամբ: Ընդգրկված էին 300 աշակերտներ:
    Աղետների վերաբերյալ հանրության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով տպագրվել և բաշխվում են տեղեկատվական պաստառներ և բուկլետներ: 

  

[ Top ]

Նորություններ

30.06.10
  <<Կողմնորոշվելու ժամանակն է>> ծրագրի...
read more>>

Առավել կարևոր տեքստ

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ:     Այն նախապատրաստվում է...
read more>>