Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները

Մարդասիրություն

Ստեղծված լինելով մարտադաշտում վիրավորներին առանց խտրականության օգնություն ցուցաբերելու մտահոգությամբ, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումն իր միջազգային և ազգային բնույթով ջանում է ամենուրեք կանխել ու թեթևացնել մարդկանց տառապանքները, ձգտում է պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, պահանջում է հարգել նրան, ինչպես նաև նպաստում է բոլոր ժողովուրդների միջև փոխըմբռնման, բարեկամության, համագործակցության և տևական խաղաղության հաստատմանը:


Անկողմնակալություն

Շարժումը ոչ մի տարբերություն չի դնում ազգության, սեռի, ցեղի, կրոնի, սոցիալական վիճակի, հասարակական դիրքի և քաղաքական պատկանելիության տեսակետից: Այն ջանում է թեթևացնել անհատների տառապանքները և առաջին հերթին նրանց, ովքեր զգում են դրա կարիքը:


Չեզոքություն

Համընդհանուր վստահությունը պահպանելու նպատակով` Շարժումը ձեռնպահ է մնում ռազմական գործողություններին, քաղաքական, ցեղային, կրոնական և գաղափարախոսական բնույթի վեճերին միջամտելուց:



Անկախություն

Շարժումն անկախ է: Իրենց մարդասիրական գործունեությամբ օժանդակելով պետական մարմիններին և, միևնույն ժամանակ, հարգելով տվյալ երկրում գործող օրենքները` Ազգային ընկերություններն, այնուամենայնիվ, պետք է պահպանեն ինքնավարություն, որը նրանց հնարավորություն է տալիս մշտապես գործել Շարժման սկզբունքներին համապատասխան:


Կամավորություն

Իր գործունեության ընթացքում Շարժումը չի առաջնորդվում որևէ շահախնդրությամբ:


Եզակիություն


Յուրաքանչյուր երկրում կարող է գործել Կարմիր խաչի, Կարմիր մահիկի կամ Կարմիր բյուրեղի միայն մեկ Ազգային ընկերություն: Այն պետք է բաց լինի բոլորի համար և իր մարդասիրական գործունեությունը ծավալի երկրի ամբողջ տարածքում:


Համընդհանրություն

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը, որտեղ բոլոր Ընկերությունները հավասար իրավունքներ ունեն և պարտավոր են իրար օգնել, համընդհանուր է:

[ Top ]

Նորություններ

30.06.10
    «Կողմնորոշվելու ժամանակն է» ծրագրի...
read more>>

Առավել կարևոր տեքստ

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ:     Այն նախապատրաստվում է...
read more>>