<<Կողմնորոշվելու ժամանակն է>> ծրագրի ընթացքը շարունակվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված <<Համերգ անիվների վրա>> խորագրով շրջիկ համերգների շարքով` ՀՀ մշակութային գործիչների մասնակցությամբ: Մի շարք համերգներ կազմակերպվեցին ՀՀ Հրազդան, Իջևան և Կապան քաղաքներում: Համերգներն իրականցվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ աջակցությամբ: Միջոցառման շրջանակներում Երևան քաղաքում կազմակերպվելու է ամփոփիչ համերգ, որը տեղի կունենա հուլիսի 29-ին ժամը 20:30-ին Պողոսյան պարտեզներում (Սիրահարների այգի): Համերգին մասնակցում է Երևանի Ճարտարագիտական Համալսարանի <<Սասուն>> ազգային երգի և պարի խումբը: Համերգն իրականացվում է Երևանի Քաղաքապետարանի և <<Պողոսյան պարտեզներ>> ՍՊԸ-ի աջակցությամբ:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ: Այն նախապատրաստվում է...