Սոցիալական գործունեություն

15/07/2010
Attachments

2010 թ-ի ծրագրային գործունեություն

    <<Հայաստանում նախկին նացիոնալ-սոցիալիստների զոհերի սոցիալ-հոգեբանական և բժշկական խնամք>> ծրագիրն իրականացնում են Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուռտեմբերգ երկրամասային միավորումը, <<Հիշողություն, Պատասխանատվություն, Ապագա>> հիմնադրամը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Այս ծրագիրը 2004-2008 թթ. համատեղ իրականացրած առաջին ծրագրի շարունակությունն է: Ծրագիրը ծառայություններ է մատուցում 96 շահառուների Երևանում, Վանաձորում և Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում:

   Երևանում ծրագրում աշխատում են 4 բուժքույրեր և 3 կամավորներ, Վանաձորում` 1 բուժքույր, 2 կամավորներ, Տավուշում` 3 բուժքույրեր, 3 կամավորներ: Կատարվում է բուժքույրական խնամք, արյան ճնշնամ չափում, ներարկումներ, ամենամսյա սննդի, դեղորայքի և հիգենիկ պարագաների տրամադրում, սոցիալ-հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն:

  Շահառուների համար կարևորագույն խնդիրներից է առօրայի կազմակերպումը և շփման հնարավորությունը:

  2010 թվականի ընթացքում 5 շահառուների բաժանվել են անվասայլակներ, 10 հոգու` օգտագործված հագուստ, 2 հոգու` քայլակներ, 4 հոգու` հենակներ:

   2010 թ. հունիս ամսին Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասային միավորման կամավոր Ֆաբիան Բուրկհարդտը ժամանեց Հայաստան` ՀԿԽԸ Սոցիալական բաժնի կողմից իրականացվող <<Հայաստանում նախկին նացիոնալ-սոցիալիստների զոհերի սոցիալ-հոգեբանական և բժշկական խնամք>> ծրագրի շրջանակներում կամավորական գործունեություն իրականացնելու համար: Նա այցելում է ծրագրի շահառուներին, գրի առնում նրանց կենսագրությունը և նկարահանում նրանց` հետագայում Հայաստանում և Գերմանիայում ֆոտո-ցուցահանդես կազմակերպելու համար: Ցուցահանդեսի նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել տարեցների խնդիրներին և կոչ անել չմոռանալ տարեցներին` կարիքի դեպքում օգնության ձեռք մեկնելով:

 

[ Top ]

Նորություններ

30.06.10
  <<Կողմնորոշվելու ժամանակն է>> ծրագրի...
read more>>

Առավել կարևոր տեքստ

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ:     Այն նախապատրաստվում է...
read more>>