Մամլո հաղորդակցություն

untitled / untitled

Logo final.jpg   ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

            ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

<<Կողմնորոշվելու ժամանակն է>> ՀՀ-ում ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագիր <<Համերգ անիվների վրա>> շրջիկ համերգների ամփոփիչ համերգ


      ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով այսօր ողջ աշխարհի համար արտակարգ իրավիճակ է ստեղծել, որը սպառնում է միլոնավոր մարդկանց կյանքին, ազդում է մարդկային գրծունեության գրեթե բոլոր բնագավառների, հասարակության բոլոր շերտերի և տարրերի վրա: Այսօր աշխարհում շուրջ 33.4 մլն մարդ ապրում է դարի չարիք համարվող այս վարակով: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գլոբալ ճգնաժամի վերաճած խնդիրը աշխարհի բազմաթիվ երկրների թվում սպառնում է նաև Հայաստանին: 1988թ. մինչև 2010թ. մայիսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 874 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, իսկ հաշվարկային տվյալներով ՀՀ-ում բնակվում է մոտ 2300 ՄԻԱՎ վարակակիր: Ստեղծված իրավիճակին արձագանքելու և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտությունը չափազանց մեծ է:
       Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հանդիսանալով մարդասիրական ոլորտում կառավարությանն օժանդակող կազմակերպություն, ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրերում բնակչության լայն խավերի` մասնավորապես երիտասարդների շրջանում իրազեկման բարձրացումը համարում է կարևորագույն խնդիր:
      2006 թվականից ի վեր ՀԿԽԸ իրականացնում է <<Կողմնորոշվելու ժամանակն է>> ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գլոբալ Հիմնադրամի կողմից և ՄԻԱՎ-ի կանխարգելման ազգային ծրագրի մասն է կազմում: Ծրագրի շրջանակներում իրականացվում են լայնամասշտաբ հանրային նորարական միջոցառումներ, որոնք ներառում են համերգներ, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված երեկոներ, ՁԻԱՀ-ից մահացածներին նվիրված մոմավառության երթեր, սպորտային մրցաշարեր, իրազեկման բարձրացմանը նպաստող տեղեկատվական նյութերի տրամադրում:
      <<Կողմնորոշվելու ժամանակն է>> ծրագրի ընթացքը շարունակվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված <<Համերգ անիվների վրա>> խորագրով շրջիկ համերգների շարքով <<Սասուն>> ազգային երգի և պարի համույթի մասնակցությամբ: Մի շարք համերգներ կազմակերպվեցին ՀՀ Հրազդան, Իջևան և Կապան քաղաքներում: Համերգներն իրականցվել են Տեղական Ինքնակառավարման Մարմինների ակտիվ աջակցությամբ:
      Այս ակցիայի նպատակն է տարածել ճշգրիտ տեղեկատվություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ, բարձրացնելով հանրության իրազեկության մակարդակը: Սույն թվականի հուլիսի 29-ին ժամը 20:30-ին Պողոսյան պարտեզներում (Սիրահարների այգի) կայանալիք ամփոփիչ համերգի Ժամանակ կտեղադրվեն տեղեկատվական ստենդներ, կցուցադրվեն հոլովակներ, ‎ֆիլմեր, կանցկացվեն հարցումներ, կբաժանվեն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ հանդիսացող կարմիր ժապավեններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր և պահպանակներ:

 

Ծրագրի պատասխանատու
Կատարինա Վարդանյան
հեռ.` 53 86 03, 093 382535
էլ-փոստ` katarina.vardanyan@gmail.com


 

[ Top ]

Նորություններ

30.06.10
  <<Կողմնորոշվելու ժամանակն է>> ծրագրի...
read more>>

Առավել կարևոր տեքստ

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ:     Այն նախապատրաստվում է...
read more>>