Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար ուժն են հանդիսանում կամավորները: Նրանց շնորհիվ է, որ այս հզոր մարդասիրական շարժումը իրականացրել և շարունակում է իրականացնել իր մարդասիրական առաքելությունն ամբողջ աշխարհում: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը բաց կազմակերպություն է, և նրան կարող են անդամագրվել և կամավոր գրանցվել այն բոլոր անձինք` անկախ ռասայից, սեռից, դավանանքից, գույքային կամ այլ դրությունից, ովքեր ընդունում են ՀԿԽԸ կանոնադրությունը, նրա նպատակները և խնդիրները և ցանկանում են մասնակցել կամ նպաստել նրա գործունեությանը: Կազմակերպության անդամները կարող են լինել շարքային, կամավոր, պատվավոր և հովանավոր: Ներկայումս Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ունի կամավորների հոծ բանակ, որոնք մասնակցում են զանազան բնույթի ծրագրերի իրականացմանը ուղղված խոցելի և կարիքավոր մարդկանց կարիքների բավարարմանը: Ավելի մանրամասն տեղեկությունների համար, ինչպես նաև անդամագրվելու և կամավոր դառնալու համար կարող եք դիմել ՀԿԽԸ Կենտրոնական գրասենյակ` Պարոնյան 21 հասցեով, գրել մեզ arcs-volunteer@redcross.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել (+374 10) 538491 հեռախոսահամարով:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ: Այն նախապատրաստվում է...