Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ: Այն նախապատրաստվում է դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են ազգաբնակչության խոցելիության պատճառ դառնալ: ՀԿԽԸ-ն ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց: Կազմակերպության հիմնական նպատակն է կանխարգելել և թեթևացնել մարդկային տառապանքները` անկախ ազգությունից, ռասայական, սեռային, հոգևոր դասակարգային պատկանելությունից և քաղաքական հայացքներից: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը երկրում ամենամեծ ցանց ունեցող ոչ կառավարական կազմակերպությունն է, որն ունի 11 մարզային, 2 տարածքային և 52 համայնքային մասնաճյուղեր: Կազմակերպությունն իր ծառայությունները մատուցում է 3200 կամավորների միջոցով և 3500 անդամների օգնությամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել` ՀՀ, ք. Երևան, Պարոնյան 21 Հայկական Կարմիր խաչի ընկերություն Կենտրոնական գրասենյակ Հեռ./Ֆաքս` (+374 10) 583630, 538491 Էլ. փոստ` redcross@redcross.am
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ: Այն նախապատրաստվում է...