Նորություններ
Հունիսի 1-ը տոն` "Ժպիտների ակումբի" երեխաների...

Հունիսի 1-ը տոն` "Ժպիտների ակումբի" երեխաների համար

02.06.2014
Հունիսի 1-ը տոն`

Հունիսի 1-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հետ համատեղ` Երևանի հանրակացարանաբնակ երեխաների համար կազմակերպել էր «Պարգևենք ժպիտ երեխաներին» ժամանցային միջոցառումը:

Այդ օրը, ժամը 10:30-ից 17:30-ը, 6-14 տարեկան 45 երեխաներ անցկացրեցին «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում: Ժամանցային միջոցառումը մեկնարկեց առավորտյան` «Սինեմա Սթար» կինոդահլիճում` մուլտֆիլմի դիտումով: Այնուհետև առևտրի կենտրոնի տարբեր հատվածներում գործող հատուկ կահավորված տաղավարներում հանրակացարանաբնակ երեխաները մասնակցեցին տիկնիկային և կրկեսային ներկայացումների, մանկական նորաձևության ցուցադրության, շփվեցին հեքիաթների հերոսների հետ:

Մայիսի 23-ին «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում տեղադրվել էր նվերների և հանագնակությունների արկղ, որտեղ մինչև հունիսի 1-ը նվերներ և գումար հավաքվեց: «Ժպիտների ակումբ» ծրագրի երեխաներին համար:

Ներկայումս Ժպիտների ակումբ ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական Կարմիր խաչի կողմից, որի շրջանակներում հանրակացանաբնակ ընտանիքների 70 երեխաների համար Հայկական Կարմիր խաչի երիտասարդ կամավորներն իրականացնում են ամենօրյա դասընթացներ, աջակցում են դասապատրաստման աշխատանքներին, կազմակերպում են բազմաբնույթ ժամանցային և սպորտային միջոցառումներ, ամառային վրանային ճամբարներ: