Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մարդասիրական գործունեության 150-ամյակը [uri] => /news/150-years.html [id] => 40 [content] => 0 ) 1
Մարդասիրական գործունեության 150-ամյակը

Մարդասիրական գործունեության 150-ամյակը

14.05.2013

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մայիսի 8-ին միացել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  մարդասիրական գործունեության 150-ամյակի կապակցությամբ ամբողջ աշխարհում նշվող միջոցառումներին: 

Այս կապակցությամբ, մայիսի 8-ին, ժամը 16:00-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության աշխատակիցները, կամավորները և համակիրները` պաստառներով, դրոշներով ու փուչիկներով, վազքով/սպորտային քայլով անցան հետևյալ ուղղությամբ. 

Մատենադարան - Մաշտոցի պողոտա - Թումանյան փողոց - Հյուսիսային պողոտա:
Ճանապարհին մասնակիցները բաժանեցին տեղեկատվական թռուցիկներ:
Ժամը 17:30-ին Հյուսիսային պողոտայում անցկացվեց ֆլեշ-մոբ` 70 կամավորներ կազմել էին "խաչ" ու "150" սիմվոլները: Նույն տեղում  տեղադրված էին  ՀԿԽԸ ուղղությունները լուսաբանող տաղավարներ:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ