Նորություններ
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրը....

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրը. Հիմնարար սկզբունքները շարունակում են փոխել աշխարհը

08.05.2015
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրը. Հիմնարար սկզբունքները շարունակում են փոխել աշխարհը

Երևան/Ժնև, 8 մայիսի, 2015թ. - Կարմիր խաչի Կարմիր մահիկի Համաշխարհային օրը, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի Միջազգային շարժումը տոնում է և վերահաստատում իր Հիմնարար սկզբունքների արդիականությունը: Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն և Համընդհանրություն` սկզբունքներ, որոնք շարժման մարդասիրական պարտքի, արժեքների և առաքելության հիմքն են:

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի Միջազգային Շարժման սրտում աղետների, հակամարտության կամ ճգնաժամի ժամանակ համայնքներին աջակցելու մանդատն է՝ որտեղ կամ ով էլ, որ լինի:

- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` երկրում ջատագովը հանդիսանալով մարդասիրության և բարեգործության, իր առաքելությունն իրականացնելիս առաջնորդվում է Շարժման Հիմնարար սկզբունքներով, - ասում է ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, - Հենց այդ սկզբունքներն են, որ ապահովում են մեր մուտքը խոցելի համայնքներ և հնարավորություն են տալիս մեզ աշխատելու հազարավոր մարդկանց հետ:

Հիմնարար սկզբունքներն ուղղորդում են մեր Շարժման որոշումներն ու աշխատանքը՝ անկախ մեր առջև ծառացած մարդասիրական մարտահրավերներից: Այս Սկզբունքները տարածվում են ամբողջ աշխարհում՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 189 Ազգային ընկերությունների 17 մլն նվիրված կամավորների միջոցով: Ամեն օր նրանք աշխատում են իրենց համայնքներում և դրանից դուրս՝ արձագանքելով խոցելի մարդկանց կարիքներին:

- Ավելի քան մեկ դար մեր Հիմնարար սկզբունքները եղել են բոլոր խոշոր մարդասիրական գործողությունների կենտրոնում: Սկզբունքներն ապահովում են համայնքների վստահությունն ու ճանաչումը և, ի վերջո, դրանք հնարավորություն են տալիս Շարժմանը տեղում ծառայություններ իրականացնելու, նույնիսկ՝ ամենածայրահեղ հանգամանքներում, - ասում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր տնօրեն Իվ Դակորը, - Մարդասիրության, Չեզոքության և Անկողմնակալության մեր սկզբունքները՝ ճգնաժամի մեջ գտնվող մարդկանց հասնելու մեր միակ վահանը կարող է լինել:

Սկզբունքների ընդունումից 50 տարի անց, մարդասիրության գլոբալ դաշտը դարձել է ավելի բարդ և ավելի դաժան, ինչը պայմանավորված է հակամարտությունների վատթարացման և կլիմայի փոփոխության ծանրացնող պայմանների հետ՝ ի թիվս այլ գործոնների: Այս մարտահրավերներն իրենց ազդեցությունն են թողել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների՝ կարիքավոր մարդկանց մոտ մուտք գործելու կարողությունների վրա:

- Այսօրվա բարդ մարդասիրական միջավայրում Հիմնարար սկզբունքների վերահաստատումը կարող է ճգնաժամի ժամանակ կյանքեր փրկել, - ասում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլհաջ Աս Սուն, - Անկախ նրանից, թե օգնում ենք համայնքներին հաղթահարել էբոլան, աջակցում ենք փախստական ճամբարներում գտնվող բռնությունից փախչող մարդկանց, ետնախորշերում ապրողների համար կրթության հնարավորություն ենք ապահովում, թե՝ օգնություն ենք հասցնում կոնֆլիկտային տարածքներ, մենք պետք է վստահ և համոզված լինենք, որ մեր սկզբունքները, համընդհանուր ընկալվել են և հարգվում են բոլոր ժամանակներում:

Կարմիր խաչի ևւ Կարմիր մահիկի Միջազգային շարժումը նշում է իր յոթ Հիմնարար սկզբունքների ընդունման 50-րդ տարեդարձն ամբողջ տարվա ընթացքում, այդ թվում, մարդասիրական գործողությունն ուղղորդող սկզբունքների վերաբերյալ մի շարք հետազոտական ծրագրերի և բանավեճերի միջոցով: Նախաձեռնությունը կեզրափակվի Շարժման միջազգային համաժողովի ընթացքում (8-10 դեկտեմբերի 2015թ.)՝ համախմբելով Շարժման Գերագույն խորհրդակցական մարմնի բոլոր բաղադրիչները և Ժնևի կոնվենցիաների մասնակից պետություններին:

Հիմնարար սկզբունքների, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման և Հայկական Կարմիր խաչի ընկերության մասին ավելին իմանալու համար այցելեք`www.fundamentalprinciples.today և www.redcross.am: