Նորություններ
ՀԿԽԸ պատվիրակությունը մասնակցեց ԿԽԿՄ...

ՀԿԽԸ պատվիրակությունը մասնակցեց ԿԽԿՄ կանոնադրական հանդիպումներին

09.12.2015
ՀԿԽԸ պատվիրակությունը մասնակցեց ԿԽԿՄ կանոնադրական հանդիպումներին

2015թ. դեկտեմբերի 4-ից 10-ը Շվեյցարիայում՝ Ժնևում, տեղի ունեցան Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման կանոնադրական հանդիպումները, որին մասնակցեց նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակությունը: ՀԿԽԸ-ն ներկայացնում էին Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Մարիանա Հարությունյանը, Լրատվական և լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը և Երիտասարդական բաժնի կամավոր Անի Միրաքյանը:

Կանոնադրական հանդիպումների շրջանակներում անցկացվեցին ԿԽՄՖ Գլխավոր ասամբլեան և Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի շարժման Պատվիրակների խորհուրդը:

ԿԽՄՖ Գլխավոր ասամբլեան գումարվում է երկու տարին մեկ և ֆեդերացիայի բարձրագույն ղեկավար մարմինն է: Այս տարի ևս ավելի քան 1900 պատվիրակներ և Ազգային 190 ընկերությունների ներկայացուցիչներ հանդիպեցին՝ նշելու իրենց ձեռքբերումները, քննարկելու մարդասիրական խնդիրները և որոշելու հետագա ռազմավարական ուղղությունները: Այս անգամ Ասամբլեայի ուշադրության կենտրոնում էին հետևյալ թեմաները՝ Միջազգային մարդասիրական իրավունքի կիրառումը և պահպանումը, Առողջապահությունը՝ վտանգի մեջ, Սեռական և գենդերով պայմանավորված բռնությունը, Անձնակազմի և կամավորների անվտանգությունը և ակտուալ այլ թեմաներ՝ այդ թվում նաև միգրացիայի վերաբերյալ N 3 արձանագրության իրագործման ընթացքը: