Նորություններ
ՀԿԽԸ ԱՕ թիմը մասնակցեց Մայրաքաղաքի...

ՀԿԽԸ ԱՕ թիմը մասնակցեց Մայրաքաղաքի անվտանգության արշավին

04.05.2017
ՀԿԽԸ ԱՕ թիմը մասնակցեց Մայրաքաղաքի անվտանգության արշավին

Մայիսի 4-ին Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում անցկացվեց «Երկրաշարժի դեպքում աշակերտների և աշխատակիցների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ուսումնավարժություն, որը կազմակերպել էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը: Վարժանքի նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը և կատարելագործել գործնական հմտությունները, ինչպես նաև՝ 98 հիմնական դպրոցի ԱՌՆ և ԱԻ խորհրդի, արձագանքող ուժերի փոխգործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ:

Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները, Երևանի շտապ բուժօգնության, ոստիկանության, Հայկական կարմիր խաչի ընկերության, «Երևանգազ» ԳԳՄ-ի, «ՀԷՑ»-ի, «Երևան Ջուր» ընկերության վթարային խմբերի և այլ կառույցների ներկայացուցիչներ: