Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Կովկասի երիտասարդ լիդերների առաջին հանդիպումը [uri] => /news/caucasus-youth-leadership-meeting-organized-for-the-first-time.html [id] => 107 [content] => 1 ) 1
Կովկասի երիտասարդ լիդերների առաջին հանդիպումը

Կովկասի երիտասարդ լիդերների առաջին հանդիպումը

06.02.2015
Կովկասի երիտասարդ լիդերների առաջին հանդիպումը

Փետրվարի 6-ին, Կովկասի տարածաշրջանի մի խումբ երիտասարդներ հյուրընկալվել էին Վրացական Կարմիր խաչում՝ մասնակցելու  Կովկասի երիտասարդ առաջնորդների հանդիպմանը: Այն կազմակերպվել էր Եվրոպական Երիտասարդական համակարգող կոմիտեի և ԿԽՄՖ Եվրոպական գոտու համատեղ ջանքերով:Այս մեկօրյա հանդիպման ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի երիտասարդ առաջնորդները քննարկեցին երիտասարդական կառույցների առանձնահատկություններն իրենց ազգային ընկորություններում, ինչպես նաև ընդհանուր խոչընդոտներ՝ կապված երիտասարդական հիմնախնդիրներին:

Մասնակիցները քննարկեցին նաև, թե իրենց ազգային ընկերություններում ինչ  զարգացումներ կան Ստամբուլում և Մինսկում  տեղի ունեցած ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ ուսուցում-վարժանքներից հետո, ինչպես են դրանք ազդել ծրագրերի հետագա բարելավման վրա և թե ինչ դեր ունեն երիտասարդներն այդ ծրագրերի զարգացման և իրականացման հարցում:   

Այս ամենի հետ մեկտեղ քննարկվեց նաև ԿԽՄՖ ԵԶ-ի կողմից նախաձեռնած առաջին տարածաշրջանային YABC ուսուցում-վարժանքը, որն ժամանակ երիտասարդներին կրթում են՝ որպես վարքագծի փոփոխման դեսպաններ: Բոլոր մասնակիցները ուրախ և ոգեշնչված էին՝ տեսնելով ԿԽՄՖ ԵԳ-ի կողմից աջակցությունը, ինչպես նաև նախաձեռնությունների տարափը, որն էլ ավելի կբարելավի տարածաշրջանների ազգային ընկերությունների երիտասարդական կառույցների աշխատանքը:  

Հատկանշական էր նաև այն, որ Եվրոպական երիտասարդական համակարգող կոմիտեի մանդատի երկրորդ հանդիպումը Կենտրոնական Եվրոպայի երկրներից մեկում չէր, այլ` Կովկասյան տարածաշրջանում:

Այս երկու օրերի ընթացքում երիտասարդները գնահատեց և վերանայեցին իրենց աշխատանքային գրաֆիկը և քննարկեցին նոր գաղափարներն ու առաջիկա երիտասարդական միջոցառումները, որտեղ կոմիտեն կարող էր միջամտություն ունենալ: Մասնակիցները վայելեցին կովկասյան հյուրընկալությունն ու վերադարձան՝ նոր մտահղացումներով և գաղափարներով լի:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ