Նորություններ
Մարտի 1-ը Քաղպաշտպանության համաշխարհային օրն էր

Մարտի 1-ը Քաղպաշտպանության համաշխարհային օրն էր

11.03.2013

Մարտի 1-ին, ժամը 16.00-ին «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ում (հասցեն` Երևան, Տերյան) անցկացվեց «Հայաստանի ազգային գրադարանում անձնակազմի և այցելուների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով ցուցադրական ուսումնավարժություն` նվիրված Քաղպաշտպանության համաշխարհային օրվան։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն այս տարի ևս մասնակցել է ուսումնավարժանքին: Աղետների կառավարման բաժինը վրան է տեղադրել «դեպքի վայրի» մոտ, իսկ Առաջին օգնության բաժնի կամավորներն ապահովել են պայմանական տուժածների «դիմահարդարումը» և առաջին օգնության կազմակերպումը:

1994 թ. ապրիլից Հայաստանը ևս հանդիսանում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ։ Այդ օրը հանրապետության ամբողջ տարածքում կազմակերպվում են օրվա խորհրդին նվիրված բազմազան միջոցառումներ, որոնց լուսաբանումը կօգնի բարձրացնել մեր համաքաղաքացիների իրազեկվածությունն ու պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին: