Նորություններ
Հաղորդակցման տարածաշրջանային սեմինար

Հաղորդակցման տարածաշրջանային սեմինար

08.02.2013

Հայկական և Վրացական Կարմիր խաչի ընկերությունները քննարկեցին հաղորդակցման խնդիրները

  

Փետրվարի 4-8-ը Հաղորդակցման Կովկասյան տարածաշրջանային սեմինար տեղի ունեցավ Ծաղկաձորում, որը կազմակերպված էր «Կառուցենք անվտանգ կայուն համայնքներ Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում:

Հայկական և Վրացական Կարմիր խաչի ընկերությունների 25 ներկայացուցիչներ հավաքվել էին քննարկելու հաղորդակցմանն առնչվող մի շարք խնդիրներ`Աղգային ընկերությունների համար արդյունավետ հաղորդակցման ռազմավարության մշակում,  հաղորդակցում շահառուների հետ, կապի ներքին համակարգ,  SWOT վերլուծություն, սոցիալական մեդիայի կիրառման հմտություններ և այլն:

Սեմինարի համակարգողները` Թորիր Գուդմունդսոնը և Յան Բիրգիսոնը Իսլանդական Կարմիր խաչից, ներկայացրեցին ոլորտում ձեռք բերած իրենց և այլ Ազգային ընկերությունների լավագույն փորձը, հատուկ դեպքերի համար գործնական խորհուրդներ տվեցին, պատասխանեցին մասնակիցների հարցերին:

Սեմինարի ընթացքում պարզվեց, որ Հայկական և Վրացական Կարմիր խաչի ընկերությունների հնարավորություններն ու խնդիրները բավական շատ նմանություններ ունեն:

5-օրյա քննարկումներից և գործնական առաջդրանքների արդյունքում հաղորդակցման ռազմավարության նախագիծ մշակվեց, որը տրամադրվեց Ազգային ընկերություններին` հետագա կատարելագործման և իրագործման համար: