Նորություններ
Մեկնարկեց` Շաքարային դիաբետի կանխարգելման և...

Մեկնարկեց` Շաքարային դիաբետի կանխարգելման և խնամքի վերաբերյալ կրթում ծրագիրը

18.01.2017
Մեկնարկեց` Շաքարային դիաբետի կանխարգելման և խնամքի վերաբերյալ կրթում ծրագիրը

Մեկնարկեց ՛Շաքարային դիաբետի կանխարգելման և խնամքի վերաբերյալ կրթում՛ ծրագիրը: Այն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզի 4 քաղաքային և 16 գյուղական բնակավայրերում: Շահառուներն են թիրախ բնակավայրերի գրանցված շաքարային դիաբետով հիվանդներ, նրանց ընտանիքի անդամները, թիրախ բնակավայրերի բնակչությունը: Ծրագրի նպատակն է մարզում բարելավել շաքարային դիաբետի կանխարգելումը և խնամքը, կանխարգելել շաքարային դիաբետի բարդությունները շաքարային դիաբետ ունեցող անձանց մոտ աջակցող միջավայր ստեղծելու միջոցով, ինչպես նաև բարձրացնել բնակչության իրազեկվածությունը շաքարային դիաբետի և առողջ ապրելակերպի վերաբերյալ: