Նորություններ
Դպրոցականները քննարկեցին խտրականության թեման

Դպրոցականները քննարկեցին խտրականության թեման

14.03.2016
Դպրոցականները քննարկեցին խտրականության թեման

«Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը փետրվարի 17-ից 24-ը Ծաղկաձորում սեմինարներ էր կազմակերպել 155 աշակերտների և ուսուցիչների համար` հասարակության մեջ խտրականության դրսևորումների և դրա կանխման վերաբերյալ: Սեմինարների նպատակն էր նաև նպաստել սիրիահայերի ինտեգրման մակարդակի բարձրացմանը դպրոցներում, և ընդհանրապես` հանրության մեջ:

Քննարկվել են երեխաների հավասար կրթության իրավունքի հարցեր, կազմակերպվել են ինտերակտիվ խաղեր, որպեսզի մասնակիցները հասկանան, թե ինչ է զգում մարդը, երբ օտարված է միջավայրի կողմից, գիտակցել, թե ինչ է խտրականությունը, հասկանալ խտրականության ենթարկված մարդու հոգեվիճակը, հասկանալ ոչ բավարար տեղեկությունների հիման վրա եզրահագումներ անելու և վերաբերմունք ձևավորելու վտանգը և այլն:

Սեմինարի մասնակիցներն ընտրվել են Երևանի և ծրագրի թիրախ հանդիսացող մյուս 5 մարզերի դպրոցներից: Արդյունքում, մասնակիցների հետ մշակվել է շահերի պաշտպանության գործողությունների պլան:
Սեմինարի ընթացքում մասնակիցներին է տրամադրվել նաև «Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շրջանակում տպագրված «Անվտանգ ընտանիք» տեղեկատվական ձեռնարկը՝ հնարավոր աղետներից պաշտպանվելու համար մասնակիցների իրազեկության բարձրացման նպատակով:
Ամեն երեկո կազմակերպված մշակութային միջոցառումներն էլ հնարավորություն տվեցին երեխաներին մտերմանալու և նոր ընկերներ ձեռքբերելու: