Նորություններ
Անհայտ կորածների ընտանիքների անդամները...

Անհայտ կորածների ընտանիքների անդամները հանդիպեցին բժիշկ-մասնագետների հետ

18.05.2014
Անհայտ կորածների ընտանիքների անդամները հանդիպեցին բժիշկ-մասնագետների հետ

2014 թ. մայիսին ՀԿԽԸ Լոռու մարզային մասնաճյուղի գրասենյակում կազմակերպվեց 2 հանդիպում` անհայտ կորածների ընտանիքների անդամների և Երևանից ժամանած Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5 բժիշկների հետ (ուրոլոգ, էնդոկրինոլոգ, սրտաբան, նյարդաբան, գինեկոլոգ): Բժիշկ-մասնագետների ընտրությունը կատարվել էր հաշվի առնելով անհայտ կորածների ընտանիքների խմբի ցանկությունը: Առաջին հանդիպմանը մասնակցեց անհայտ կորածների ընտանիքների 8 անդամ, երկրորդ հանդիպմանը` 9-ը:

Հանդիպումների ժամանակ բժիշկները պրեզենտացիոն նյութերի միջոցով ներկայացրեցին հաճախ հանդիպող հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումները, դրանց առաջանցման պատճառները և այլ օգտակար տեղեկություններ: Անհայտ կորածների ընտանիքների անդամներն ակտիվ մասնակցեցություն` բազմաթիվ հարցեր ուղղելով իրենց հուզող առողջական հարցերի շուրջ: Եղան նաև անհատական խորհրդատվություններ:

Նման հանդիպումները շատ օգտակար են անհայտ կորածների ընտանիքների համար, քանի որ վերջիններս տեղեկատվություն են ստանում իրենց հուզող հարցերի շուրջ` խնայելով առանց այն էլ չափազանց սուղ ֆինանսական միջոցնեըր:

Հայկական Կարմիր Խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ, 2012թ.-ից մինչ այժմ իրականացնում  է  Ղարաբաղյան հակամարտության հետևանքով   անհայտ կորած մարդկանց  ընտանիքների աջակցման ծրագիրը: Ծրագրում Լոռու մարզից ընդգրկված է 24 ընտանիք:  Ծրագրի շրջանակներում անհայտ կորածների ընտանիքների անդամների համար հանդիպումներ են կազմակերպվում առողջապահական, սոցիալական, իրավաբանական ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև մշակութային միջոցառումներ, դասընթացներ:

Անհայտ կորածների ընտանիքներին աջակցում են նաև առողջապահական, սոցիալական, իրավական և այլ ոլորտներում իրենց շահերը պաշտպանելու գործում: Այստեղ ՀԿԽԸ Լոռու մարզային մասնաճյուղը համագործակցում է պետական կառույցների, ՏԻՄ-ի, ինչպես նաև մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ: