Նորություններ
ՀԿԽԸ Առաջին օգնության կամավորական խմբերի...

ՀԿԽԸ Առաջին օգնության կամավորական խմբերի տարածաշրջանային մրցումներ

26.08.2014

Օգոստոսի 24-ին անցկացվեցին ՀԿԽԸ Առաջին օգնության կամավորական խմբերի տարածաշրջանային մրցումները, որին մասնակցում էին  2 թիմ Երևանից, 2 թիմ Աշտարակից, խմբեր Արմավիրից, Եղեգնաձորից, Վանաձորից, Վարդենիսից, ինչպես նաև 1 թիմ` Վրաստանից:

Մասնակիցների` Առաջին օգնության հմտություններն ստուգելու համար նախապատրաստվել էր 4 կայան, որտեղ ներկայացված էին տարբեր դեպքեր: Մրցավարները Հայկական Կարմիր խաչի ընկերության ԱՕ հրահանգիչներն էին:

Թեժ պայքարի արդյունքում 1-ին տեղը գրավեց Վանաձորի թիմը, 2-րդ տեղում Վայոց ձորն էր, իսկ 3-րդ տեղը կիսեցին Աշտարակ 2 և Երևան 2 թիմերը:

Հաղթողները կմասնակցեն ԱՕ  հանրապետական մրցումներին: 

Միջոցառումը կազմակերպվել էր ԿԽՄԿ ֆինանսավորմամբ: