Նորություններ
Մշակվում է Շարժման արձագանքման պլան

Մշակվում է Շարժման արձագանքման պլան

03.10.2016
Մշակվում է Շարժման արձագանքման պլան

«Կարմիր խաչի/Կարմիր մահիկի Շարժումն ապահովում է Հայկական Կարմիր խաչի ընկերության հզորացումը, կարողությունը և աջակցությունը՝ հակամարտություններից և բռնության այլ իրավիճակներից տուժած մարդկան մարդասիրական կարիքներին ժամանակին և համակարգված արձագանքելու համար». Այս նպատակը ձևակերպվեց Շարժման գործընկերների կողմից, որոնք սեպտեմբերի 6-ին հավաքվել էին Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր գրասենյակում՝ Շարժման արձագանքման պլան մշակելու ռազմավարական հանդիպմանը, որին հաջորդեց Ծաղկաձորում երկօրյա աշխատաժողովը:

Հայկական Կարմիր խաչի ընկերության (Գլխավոր գրասենյակ և մարզային մասնաճյուղեր), ԿԽՄԿ, ԿԽՄՖ, Դանիական, Ավստրիական, Իսլանդական, Գերմանական և Շվեյցարական Կարմիր խաչերի, ինչպես նաև Իրանական Կարմիր մահիկի բարձրաստիճան ներկայացուցիչները ներկա գտնվեցին այս միջոցառմանը՝ Հայաստանում տեղի ունեցող կոնֆլիկտներին համատեղ արձագանքելու մանրակրկիտ հայեցակարգ և գործիքակազմ մշակելու համար:

2016 թվականի ապրիլին, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամատությունը, 1994 թվականից՝ պատերազմի ավարտից ի վեր, հասավ նոր, աննախադեպ լարվածության աստիճանի: Դա հանգեցրեց հարյուրից ավելի զոհերի և Լեռնային Ղարաբաղից մի քանի հազար մարդու տեղահանման: ԿԽՄԿ-ն, միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղում, լարված աշխատանք տարավ՝ պաշտպանելու և աջակցելու շփման գծի երկայնքով հակամարտության ազդեցությունը կրող բնակչությանը: ԿԽՄԿ-ն հնարավորություն չուներ արձագանքելու այն մարդկանց կարիքներին, որոնք Լեռնային Ղարաբաղից Հայաստան էին եկել՝ ապաստան հայցելու իրենց ընկերների ու հարազատների մոտ:

ՄԱԿ ՓԳՀ-ի հետ երկարատև համագործացկության համատեքստում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ակտիվորեն ներգրավված էր տեղահանված անձանց աջակցության գործում` իրականացնելով նույնականացում, գրանցման և գնահատման ձևերի մշակում, առավել խոցելի կանանց և երեխաներին հոգեբանական խորհրդատվություն, հատուկ կարիքներով անձանց նույնականացում, ինչպես նաև մասնակցություն ունենալով շահագրիգիռ կողմերի հետ հանդիպումներին: ՀԿԽԸ Մարզային մասնաճյուղերի պատասխանատու անձինք` տեղում համակարգել են գործընթացը:

Լարված զինված բախումների ընթացքում և հետո, ՀԿԽԸ-ն և ԿԽՄԿ-ն արձագանքեցին իրենց պատրաստվածության և առկա ռեսուրսների ամբողջ ծավալով, սակայն բոլորն էլ համաձայնեցին, որ արձագանքը Հայաստանում կարող էր ավելի բազմակողմանի լինել և ավելի լավ արտացոլել Շարժման ուժը: Դրա համար էլ, եռակողմ հանդիպման ժամանակ, Կարմիր խաչի ներգրավվածությունն ավելացնելու համար, ՀԿԽԸ-ն, ԿԽՄՖ-ն և ԿԽՄԿ-ն որոշեցին համատեղ, որպես Շարժում նախապատրաստվել հակամարտության հնարավոր վերսկսմանը:

Հաջորդ օրը, այս գաղափարը ներկայացվեց Հայաստանում գործող այլ Ազգային ընկերությունների մասնակցությամբ գործընկերների հանդիպմանը: Գործընկերները ողջունեցին այդ մոտեցումը և պատրաստակամություն հայտնեցին աջակցելու այդ գործընթացին:

Ռազմավարական պլանավորման հանդիպման ժամանակ ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը նշեց.

- Լինելով կառավարությանն օժանդակ կառույց՝ մարդասիրական ոլորտում, գիտակցելով մեր պատասխանատվությունն ու կարևոր դերը, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային շարժման կարողություններն ու հնարավորությունները, շատ կարևոր է, որ, որպես Շարժում, ունենանք հստակ և համակարգված արձագանքման պլան:

- ԿԽՄԿ-ն ուրախ է, որ հնարավորություն ունի համակարգելու Շարժման արձագանքման պլանի գործընթացը` Հայկական Կարմիր խաչի հետ միասին, մենք հավատում են, որ պատրաստված լինելը կենսական է` հակամարտություններում տուժածներին կյանքերը փրկելու համար: Միևնույն ժամանակ, կամավորների և անձնակազմի անվտանգությունը, որոնք ռիսկի են դիմում օգնելով մարդկանց զինված բախումների ժամանակ, պետք է ապահովվի: ԿԽՄԿ-ն անցյալ տարի աջակցեց ՀԿԽԸ-ին` Անվտանգ հասանելիության պլան մշակելու գործում: Սա լուրջ հիմք կծառայի` հակամարտություններում արձագանքման պլան ունենալու համար, - հավելեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Դույեզը:

Աշխատաժողովին մասնակիցներն աշխատեցին խառը խմբերում՝ գնահատելու Հայաստանում այն հնարավոր կարիքների առաջացումը, եթե վերսկսվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Նրանք քննարկեցին սցենարներ, գնահատեցին առկա կարողություններն ու բացերը, և մշակեցին արձագանքման առաջին գործողությունները: Աշխատանքային խմբերը հետևյալն էին՝ անվտանգություն, արձագանքում, համակարգում և հաղորդակցում: Միջոցառումն անցավ ջերմ համագործակցության և գործնական մթնոլորտում:

Վերջնական արդյունքը գրադարակի վրա փոշոտվող մի փայլուն գիրք չի լինելու, այլ՝ համառոտ գործող փաստաթուղթ՝ ստանդարտ գործողությունների ընթացակարգերի, հարցաշարերի, ցանկերի և ուղեցույցների մի գործիքակազմ: Ամբողջ գործընթացը մասնավորապես կհամաձայնեցվի Առավել անվտանգ հասանելիության շրջանակի և ՛Հզորացնելով Շարժման համակարգումն ու գործընկերությունը՛ մոտեցման հետ, հնարավորություն տալով հիմնվել վերջին տարիների զարգացումների վրա:

Այլ կառույցների և կազմակերպությունների հետ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումների և համագործակցության հետ միասին, Շարժման արձագանքման այս պլանը խոստանում է իր ուրույն տեղն ունենալ Հայաստանի՝ աղետներին արձագանքման ընդհանուր համակարգում: Այն կապահովի Շարժման բազմակողմանի, տեղայնացված և անկախ արձագանքն այն մարդկանց կարիքներին, ովքեր տուժել են հակամարտությունից՝ Հայաստանի ներսում: Հետագայում, այս համատեղ Արձագանքման պլանի գործընթացը կներառվի Շարժման նախապատրաստման ծրագրում, և հեշտությամբ կկրկնվի ու կկիրառվի այլ համատեքստերում: