Նորություններ
ՀԿԽԸ կամավորներն առողջ ապրելակերպի և առաջին...

ՀԿԽԸ կամավորներն առողջ ապրելակերպի և առաջին օգնության դասընթացներ են անցկացնում Երևանի բակային ճամբարներում

11.07.2013

Հուլիսի ամսից, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, մեկնարկել են բակային  ճամբարները`մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու լիարժեք դարձնելու նպատակով:

Ճամբարների ժամանակ անցկացվում են մարզական խաղեր, մշակութային տարբեր միջոցառումներ, վիկտորինաներ: Ճամբարների նպատակն այն է, որ երեխաները ոչ միայն ակտիվ հանգիստ անցկացնեն, այլ նաև կրթվեն:

Այդ նպատակով էլ բակային ճամբարների կազկակերպմանը մասնակցել է նաև Հայկական կարմիր խաչի ընկերությունը:

ՀԿԽԸ կամավորները Կենտրոն վարչական շրջանում երեխաներին ծանոթացրել են Առողջ ապրելակերպի և Առաջին օգնության սկզբունքներին: Հետաքրքրաշարժ խաղերի  և ինտերակտիվ վարժանքների միջոցով երեխաները օգտակար տեղեկատվություն են  ստացել  կենսական անհրաժեշտության այդ թեմաների վերաբերյալ: