Նորություններ
Առողջ ապրելակերպի դասընթաց կամավորների համար

Առողջ ապրելակերպի դասընթաց կամավորների համար

30.11.2015
Առողջ ապրելակերպի դասընթաց կամավորների համար

Ս.թ. Նոյեմբերի 27-29-ին տեղի ունեցավ Երիտասարդական կամիր խաչի (ԵԿԽ) կամավորների համար կազմակերպված եռօրյա դասընթացը` “Առողջ ապրելակերպ. ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և վերահսկում” թեմայով, որի նպատակն է բարձրացնել հասարակության անդամների տեղեկացվածության մակարդակը ոչ վարակիչ հիվանդությունների վտանգի վերաբերյալ:

Դասընթացին մասնակցել են 28 կամավորներ` Երևանի, Արմավիրի և Կոտայքի մարզային մասնաճյուղերից: ԿԽՄՖ ֆինանսական աջակցությամբ իրականացվող “Առողջ ապրելակերպ. ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և վերահսկում” ծրագրի շրջանակներում մշակվել է մեթոդական ձեռնարկ և ձեռնարկի երկու սեղմագրեր` նախատեսված կրթական համալիրներում և գործարարության ոլորտում 8-ժամյա, 4-ժամյա և 2-ժամյա սեմինարներ անցկացնելու համար:

Եռօրյա դասընթացը հագեցած է եղել ոչ միայն տեսական տեղեկատվությամբ, այլ նաև ներառել է մի շարք գործնական տարրեր` փորձարարություններ, խաղեր: Դասընթացի ավարտին կամավորները հնարավորություն են ունեցել գործնականորեն ծանոթանալու “Street Workout Armenia” Ֆեդերացիայի կողմից ներկայացված մարզաձևին: Դասընթացը և գործնական պարապմունքը շահադրդել են կամավորներին կիրառելու առողջ ապրելակերպի սկզբունքներն առօրյայում:

Ողջ աշխարհում ոչ վարակիչ հիվանդությունները (ՈՎՀ) համարվում են մահացության թիվ մեկ պատճառը. դրանք մարդկանց շատ ավելի են սպառնում, քան բոլոր այլ հիվանդություններն ու պատճառները միասին: ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված մահացության ցուցանիշն աննախադեպ բարձր է` ՀՀ ընդհանուր մահացության ցուցանիշի 92%: ՈՎՀ-ը առաջացման պատճառները լինում են գենետիկ կամ վարքագծային. վարքագծային գործոններ են համարվում ապրելակերպի հետ կապված այնպիսի գործոններ, ինչպիսիք են` ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սնունդը և ֆիզիկական պասիվությունը: Հասարակության շրջանում քարոզելով առողջ վարքագծեր և ապրելակերպ` կարելի է կանխել ՈՎՀ-ի գերակշիռ մասը` ավելի քան 80%-ը: