Նորություններ
«Օգնել. Ես կարող եմ, Դու կարող ես, Մենք կարող...

«Օգնել. Ես կարող եմ, Դու կարող ես, Մենք կարող ենք…»

01.04.2014

Հայկական Կարմիր խաչի ընկերության ուշադրության կենտրոնումհաշմանդամների խնդիրներն են

Ս.թմարտի 14-ին ԳերմանիայիՕստֆիլդերն քաղաքում մեկնարկեց Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գերմանական Կարմիրխաչի հետ համատեղ իրականցվող «Օգնել. Ես կարող եմ, դու  կարող ես, մենք կարող ենք» ծրագրի երկրորդ  փուլը,  որին մասնակցում էին երկու երկրների Ազգային ընկերությունների 15 մասնակիցներից բաղկացած պատվիրակությունները: Պատվիրակության կազմում ընդգրկված էին 14-17 տարեկան երեխաներ (այդ թվում` հատուկ կարիքներ ունեցող ):

Ծրագրի նպատակն էր տեղեկացնել հաշմանդամ մարդկանց առջև ծառացած սոցիալական, հոգեբանական և կենցաղային խնդիրների մասին, սովորեցնել օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուրին:

Գերմանիա մեկնած հայ մասնակիցները գերմանացի իրենց հասակակիցների հետ միասին անցկացրեցին  մեկ շաբաթ, որի ընթացքում  մասնակցեցին առաջին օգնության դասընթացների և մրցումների, ծանոթացան  գերմանական և հայկական մշակույթներին, մասնակցեցին գերմանական հատուկ դպրոցների դասընթացներին: Մասնակիցների կարևոր ձեռքբերումներից էր Առաջին օգնության մրցույթում 16 հորիզոնականից 4-րդ հորիզոնական զբաղեցնելը:

Հայ և գերմանացի երեխաները հասցրեցին ընկերանալ և ստեղծել դրական մթնոլորտ:

Մարտի 20-ին տեղի ունեցավ ծրագրի գերմանացի և հայ երեխաների համատեղ ուսուցման ու ժամանցի վերաբերյալ լուսանկարների ցուցահանդես, որին հրավիրված էին մասնակցելու նաև դպրոցի աշակերտներ: Ցուցահանդեսի ընթացքում իրականացվեց հյուրասիրություն, ինչպես նաև այցելուներին Հայաստանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվեց:

Մարտի 21-ին հայ և գերմանացի երեխաները միմյանց հրաժեշտ տվեցին` նորից հանդիպելու ակնկալիքով :

«Օգնել. Ես կարող եմ, դու  կարող ես,մենք կարող ենք»  ծրագրի առաջին փուլն իրականացվել է Հայաստանում` 2013թ. հոկտեմբերի 26-31-ը: