Նորություններ
Մարդասիրական օգնություն՝ սիրիահայ խոցելի...

Մարդասիրական օգնություն՝ սիրիահայ խոցելի ընտանիքներին

27.04.2018
Մարդասիրական օգնություն՝ սիրիահայ խոցելի ընտանիքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ ՀՀ և ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունների աջակցությամբ և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ համագործակցությամբ, մեկանգամյա մարդասիրական օգնություն է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում բնակվող 1200 սիրիահայ խոցելի ընտանիքների, սննդի փաթեթների տեսքով (ձեթ, բրինձ, հնդկաձավար, խտացրած կաթ)։  Օգնությունը տրամադրվում է ՀԿԽԸ կամավորների միջոցով։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով և հանդիսանում է կառավարությանն օժանդակ կառույց` մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մշտապես ջանքեր է գործադրում ռեսուրսներ մոբիլիզացնելու ուղղությամբ՝ բնակչության առավել խոցելի խմբերի մարդասիրական կարիքներին արձագանքելու և նրանց հոգսը հնարավորինս թեթևացնելու համար։ 

  

Гуманитарная помощь уязвимым семьям сирийских армян

 

Армянское Общество Красного Креста (АОКК), при поддержке Министерств по Чрезвычайным Ситуациям РА и РФ и в сотрудничестве с Российско-армянским центром гуманитарного реагирования, предоставляет разовую гуманитарную помощь в виде продовольственных пакетов (подсолнечное масло, рис, гречка, сгущенное цельное молоко)  1200 уязвимым семьям сирийских армян. Предоставление помощи осуществляется с помощью волонтеров АОКК.

Как полноценный член Международного Движения Красного Креста и Красного полумесяца, Армянское Общество Красного Креста (АОКК) руководствуется фундаментальными принципами Движения и ведет вспомогательную роль правительству в гуманитарной сфере. Миссия АОКК заключается в снижении уязвимости населения при помощи мобилизации силы гуманизма, в подготовке к ситуациям, которые могут привести к уязвимости населения; в оказании необходимой помощи, в поддержке людей оказавшихся в сложных социально-экономических условиях.

Армянское Общество Красного Креста постоянно прилагает усилия для мобилизации ресурсов с целью реагирования гуманитарным нуждам наиболее уязвимых групп населения, с тем чтобы по возможности облегчить их бремя.