Նորություններ
Մայիսի 18-ը` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օր

Մայիսի 18-ը` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օր

19.05.2014
Մայիսի 18-ը` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օր

Մայիսի 18-ին` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը  կազմակերպել էր մոմավառության երթ: Երթին մասնակցում էին Երիտասարդական Կարմիր խաչի 60 կամավորներ: Այն մեկնարկեց ժ.18:30-ին` ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակից և ընթացավ հետևյալ երթուղով.

Պարոնյան փող. - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փող. – Հանրապետության հրապարակ - Աբովյան փող. - Հյուիսային պողոտա – Սայաթ-Նովա փող. – Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի այգի:

Ժ. 20:00-ին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարող այգում կայացավ մոմավառության արարողություն` դասական երաժշտության ուղեկցությամբ:

Մոմավառության տաղավարից բացի միջոցառման վայրում գործում էին.

● տեղեկատվական տաղավար, որտեղ ՀԿԽԸ կամավորները լուսաբանեցին օրվա խորհուրդը` անցորդներին տրամադրելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի վերաբերյալ նյութեր, խրախուսելով նրանց կրել կարմիր ժապավեն և մասնակցել մյուս բոլոր տաղավարներում իրականացվող միջոցառումներին,

● հիշատակման ծածկոցի («Քվիլթ») տաղավար, որտեղ մասնակիցները, միացնելով կտորները ստացան ծածկոց, որի յուրաքանչյուր կտոր նվիրված էր ՁԻԱՀ-ից մահացած մեկ մարդու հիշատակին,

● քննարկման տաղավար, որտեղ անցորդներին հնարավորություն տտրվեց արտահայտել իրենց կարծիքը, ամփոփել օրվա ընթացքում ստացած տեղեկատվությունն ու տպավորությունները:

Միջոցառումը ավարտվեց ժ. 21:30-ին:

Մայիսի 18-ին, ամբողջ աշխարհում 31-րդ անգամ վառվեցին մոմեր` ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների: Դա կոչ է`համախմբվելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում և հարգելու ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց արժանապատվությունը: Այս արարողությունը կարևոր նշանակություն ունի ՁԻԱՀ-ից մահացածներին հիշատակելու, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցություն ցուցաբերելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու համար: