Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ժպիտների ակումբը «Փոկրիկ Էինշտեյն» ինտերակտիվ թանգարանում [uri] => /news/little-einshtain.html [id] => 228 ) 1
Ժպիտների ակումբը «Փոկրիկ Էինշտեյն» ինտերակտիվ...

Ժպիտների ակումբը «Փոկրիկ Էինշտեյն» ինտերակտիվ թանգարանում

26.04.2017
Ժպիտների ակումբը «Փոկրիկ Էինշտեյն» ինտերակտիվ թանգարանում

«Ժպիտների ակումբի» կամավորները և հանրակացարանաբնակ երեխաներն այցելեցին «Փոկրիկ Էյնշտեյն» ինտերակտիվ գիտությունների թանգարան: Նրանք շատ հետաքրքիր ժամանակ անցկացրին` ուսուցողական և նոր հայտնաբերումներով լի օր:

Թանգարանի աշխատակիցը երեխաներին ցուցադրեց բոլոր ցուցանմուշները, հետո բացատրեց, թե դրանցից որն ինչի համար է նախատեսված: Նախկինում երեխաներն ակումբի շրջանակներում արդեն իսկ ծանոթացել էին ֆիզիկայի և քիմիայի տարրական կանոններին, ինչն էլ ամփոփվեց թանգարան այցելությամբ: Երեխաներն ականատես եղան փորձերին և քիմիական ռեակցիաներին, հնարավորություն ունեցան զգալու հոսանքի ուժը՝ հոսանքով ցուցանմուշի միջոցով, դիտեցին որոշ տեսողական պատրանքների օրինակներ, սովորեցին, թե ինչպես է ծնվել մուլտֆիլմի գաղափարը և թե ինչպես կարելի է ստեղծել եռացող ջրի պատրանք: Նրանք բազմաթիվ հարցեր տվեցին բոլոր ցուցանմուշների վերաբերյալ: Թանգարանում անցկացրած ժամանակը զվարճալի և հիշարժան էր երեխաների ու կամավորների համար:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ