Նորություններ
Հանրային միջոցառում` "Քայլիր առանց ծխախոտի"

Հանրային միջոցառում` "Քայլիր առանց ծխախոտի"

14.11.2013

Նոյեմբերի 21-ը աշխարհի բազմաթիվ երկրներում հայտարարված էր չծխելուօր: Նույն օրը, ժամը 16:00-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 շենքին հարող հրապարակում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` «Երևանն առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում կազմակերպեց հանրային միջոցառում` «Ընտրիր քո ճանապարհը» կարգախոսով:

Միջոցառման օրը Հյուսիսային պողոտայում տեղադրվել էին հատուկ դեկորացիաներով տաղավարներ, որոնք պատկերում էին կյանքը` ծխախոտի կործանարար ազդեցութան ուղեկցությամբ և` առանց դրա:

ՀԿԽԸ կամավորներն անցորդներին լուսաբանում էին ծխելու վնասների մասին` նրանց տրամադրելով տեղեկատվական նյութեր, նաև խրախուսում էին նետել ծխախոտները  համապատասխան արկղի մեջ, ինչի դիմաց նրանք պարգևատրվում էին քաղցրավենիքով:

_____________________________________________________________________________

«Ընտրիր քո ճանապարհը» կարգախոսով անցկացվող հանրայինմիջոցառումն ամփոփում էր «Երևանն առանց ծխախոտի» ծրագիրը, որը Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում էր ՀՀ նախագահի և Հայկական երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհով:

Ծրագրի նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ` նպաստելով ծխողների թվի կրճատմանը: Ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի 10 դպրոցներում` 13-14 տարեկան շուրջ 1000 աշակերտների համար կազմակերպվել են ՀԿԽԸ-ի կողմից հատուկ մշակված դասընթացներ` ծխելու վնասների վերաբերյալ, տրամադրվել են տեղեկատվական նյութեր, անցկացվել է նկարչական մրցույթ: 

Խնդրի մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով պատրաստվել և հեռարձակվել է սոցիալական հոլովակ, տեղեկատվական բաներներ են տեղադրվել սոցիալական ցանցերում:   

Նոյմբերի 21-ին` օրվա խորհրդի մասին տեղեկացնելու նպատակով ուղարկվել են նաև բջջային հաղորդագրություններ: