Նորություններ
Հոկտմբերի 13-ը Աղետների ռիսկի նվազեցման...

Հոկտմբերի 13-ը Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրն էր

13.10.2012

«Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում» ծրագրի չորրորդ ուղղության շրջանակներում, որն է` «ԱՌՆ և Կլիմայի փոփոխության վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացում»,  հոկտմբերի 13-ին` Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա կապակցությամբ, անցկացվեցին ԱՌՆ վերաբերյալ դասընթացներ և վիկտորինաներ` Երևանի և Գյումրու  չորս դպրոցներում:

Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով: Դպրոցներին և դասընթացների բոլոր մասնակիցներին տրամադրվեցին Հայաստանի Հանրապետության տարածքում առավել հաճախ տեղի ունեցող աղետների մասին պատմող պաստառներ և այլ տպագիր ուսումնական նյութեր:

Դպրոցներում դասընթացների կազմակերպումը նպատակ ուներ աշակերտներին ներկայացնելու աղետներին նախապատրաստվելու կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինչպես նաև նրանց մեջ սերմանել կամավորության ոգին: