Նորություններ
Ազգային ընկերությունների ղեկավարների...

Ազգային ընկերությունների ղեկավարների հանդիպումը Ալմաթիում

19.05.2017
Ազգային ընկերությունների ղեկավարների հանդիպումը Ալմաթիում

Մայիսի 16-17-ը Ղազախստանում՝ Ալմաթիում, տեղի ունեցավ Արևելյան Եվրոպայի, Բալթիկայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի Ազգային ընկերությունների ղեկավարների հանդիպումը, որին մասնակցում էր նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էին նաև ԿԽՄՖ փոխնախագահ Ֆարնչեսկո Ռոկան, ԿԽՄՖ տարածաշրջանային տնօրեն Սայմոն Միսիրին, ԿԽՄԿ տարածշրջանային տնօրենի տեղակալ Մարտին Սչուպը, ԿԽՄՖ և ԿԽՄԿ այլ ներկայացուցիչներ:

Ազգային ընկերությունների ղեկավարները՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի և Ղազախստանի Կարմիր մահիկի հրավերով հավաքվել էին քննարկելու Եվրոպայի փոփոխվող մարդասիրական իրավիճակը, նոր միտումներն ու երկարաժամկետ տեսլականը: Ազգային ընկերությունները ներկայացրեցին իրենց երկրների մարդասիրական խնդիրները և Շարժման դերը՝ այդ խնդիրները հաղթահարելու հարցում:

Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն իր ելույթում ներկայացրեց տարածաշրջանի մարդասիրական իրավիճակը, այն մարտահրավերները, որոնց առնչվում է Հայաստանը, և թե ինչ գործունեություն է իրականացնում Ազգային ընկերությունը՝ մասնավորապես Սիրիահայերի ներհոսքի հետ կապված խնդիրներին արձագանքելու, ինչպես նաև Շարժման արձագանքման պլանի մշակման ուղղությամբ: Այն կապահովի Շարժման բազմակողմանի, տեղայնացված և անկախ արձագանքն այն մարդկանց կարիքներին, ովքեր տուժել են հակամարտությունից՝ Հայաստանի ներսում: Այս համատեղ Արձագանքման պլանը նման գործընթացի առաջին փորձն է, և հետագայում կարող է կիրառվել նաև այլ համատեքստերում.

- Կցանկանայի ընդգծել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ֆեդերացիայի, ինչպես նաև գործընկեր Ազգային ընկերությունների մեծ դերը, որոնք իրենց ներդրումն են ունենում Հայկական Կարմիր խաչի ընկերության զարգացման գործընթացում և արդյունավետ կերպով աջակցում են Ազգային ընկերության գործունեությանը: Շարժման բաղկացուցիչների աջակցությամբ և նրանց հետ սերտ համագործակցությամբ ՀԿԽԸ-ն հասնում է իր նպատակներին և երկրում իրագործում իր մարդասիրական առաքելությունը՝ շահառուներին արդյունավետ և ժամանակին տրամադրելով որակյալ ծառայություններ, ինչի համար մենք շնորհակալ ենք, - ասաց Ա. Եղիազարյանը:

Ազգային ընկերությունների ղեկավարները քննարկեցինք նաև Շարժման բաղադրիչների գործունեության համակարգման, ինչպես նաև Գլխավոր ասամբլեայի և պատվիրակների խորհրդի, 20118թ. Եվրոպական տարածաշրջանայիօն համաժողովի Նախապատրաստական հարցեր, անդրադարձան ռեսուրսների մոբիլիզացիայի և հաղորդակցման խնդիրներին, որոնք ընդհանուր են տարածաշրջանի երկրների համար: