Նորություններ
ՀՀ ԱԻՆ և Հայկական Կարմիր խաչ....

ՀՀ ԱԻՆ և Հայկական Կարմիր խաչ. համագործակցություն և փոխօգնություն

27.03.2012
ՀՀ ԱԻՆ և Հայկական Կարմիր խաչ. համագործակցություն և փոխօգնություն

2012թ. մարտի 6-ին  ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը, ելնելով արտակարգ իրավիճակների ոլորտում միասնական առաքելությունից և խնդիրներից, աղետների ռիսկի նվազեցման և կանխման ոլորտում, կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերում հարաբերությունների և համագործակցության համակարգեր և մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությունից, ստորագրեցին փոխըմբռման հուշագիր` պարտավորվելով հնարավոր աղետների դեպքում արդյունավետ և օպերատիվ միասնական արձագանք ապահովել:  

 

- Հայկական Կարմիր խաչը միշտ կանգնած է եղել մեր կողքին և դժվարին պահերին միշտզգացել ենք ձեր աջակցությունը, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել,-  ասաց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, այս հուշագրի շնորհիվ մեր փոխգործակցությունն ավելի կսերտանա, և մենք միասին կգնանք առաջ։

 

Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը նշեց, որ աղետների դեպքում ամենամեծ կորուստն ունենում են նրանք, ովքեր չեն կարողանում կառավարել։ Ցանկացած աղետի դեպքում` լինիբնական, թե տեխնածին, յուրաքանչյուրը պիտի իմանա իր տեղն ու դերը և պատրաստ լինի օգնել: ՀԿԽԸ պատրաստակամ է աջակցել Արտակարգ իրավիճակների նախարարությանն իր գործունեության բոլոր այն ուղղություններով, որոնք նախանշել է ՀՀ կառավարությունը: