Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մեկ օր կենդանաբանական այգում [uri] => /news/one-day-in-yerevan-zoo.html [id] => 144 [content] => 1 ) 1
Մեկ օր կենդանաբանական այգում

Մեկ օր կենդանաբանական այգում

18.06.2015
Մեկ օր կենդանաբանական այգում

Սույն թվականի հունիսի 18-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության` Իտալական Կարմիր Խաչի աջակցությամբ իրականացվող <<ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում>> ծրագրի շրջանակներում ծրագրի աշխատակիցներն ու կամավորները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային Կենտրոն»-ի Երևանի և մոտակա մարզերի 40 շահառուների ու նրանց ընտանիքների երեխաների հետ միասին այցելեցին Երևանի կենդանաբանական այգի:

Չորս ժամ տևած Էքսկուրսիայի նպատակը երեխաներին բնության գրկում հաճելի օր պարգևելն էր: Երեխաները հատկապես տպավորված էին հայկական բնաշխարհին բնորոշ կենդանիներից ու թռչուններից, ինչպես նաև սողուններից ու ձկներից: Էքսկուրսիան ծառայեց իր նպատակին, որի մասին էին վկայում երեխաների շողացող աչքերը:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ