Նորություններ
Կարմիր խաչի գործունեությունը եւ էքստրեմալ...

Կարմիր խաչի գործունեությունը եւ էքստրեմալ պայմաններում լրագրողների աշխատելու հմտությունները

05.12.2016
Կարմիր խաչի գործունեությունը եւ էքստրեմալ պայմաններում լրագրողների աշխատելու հմտությունները

Դեկտեմբերի 2-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակում տեղի ունեցավ «Կարմիր խաչի գործունեությունը եւ էքստրեմալ պայմաններում լրագրողների աշխատելու հմտությունները» թեմայով դասընթաց` ՀՀ ԲՈՒՀ-երի լրագրության ֆակուլտետների ուսանողների համար: Այն վարում էին Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը եւ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

ԿԽՄԿ Հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին և ՀԿԽԸ Լուսաբանման պատասխանատու Նարինե Կարապետյանը ներկայացրեցին Կարմիր խաչի միջազգային շարժման ստեղծման պատմությունն ու Հիմնարար Սկզբունքները, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության գործունեությունը, և այդ գործունեության ուղղությունների և մանդատների տարբերությունները:

Հրավիրված փորձագետներ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը եւ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը մասնակիցներին ծանոթացրեցին սահմանամերձ և մարտական գոտիներում լրագրողների աշխատանքի առանձնահատկություններին և էթիկային, արտակարգ իրավիճակները լուսաբանելու հմտություններին (բնական աղետ, ցույց, ահաբեկչություն, պատանդի գրավում եւ այլն), ինչպես նաև սոցիալական խոցելի խմբերի խնդիրների լուսաբանման կանոններին: