Նորություններ
Աջակցություն սիրիահայերին

Աջակցություն սիրիահայերին

24.01.2014

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` 2013թ. հոկտեմբերից  2014թ. հունիսն ընկած ժամանակահատվածում Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Ավստրիական Կարմիր խաչի ընկերության օժանդակությամբ, իրականացնում է «Աջակցություն սիրիահայերին» ծրագիրը:

Ծրագրում ներգրավված է 300 սիրիահայ ընտանիք, ընդհանուր առմամբ` 900 մարդ: Այն իրագործվում է Երևանում և Արարատի մարզի Դարբնիկ համայնքում, ուր շուրջ 32 սիրիահայ է ապրում:

2013թ. դեկտեմբերի 26-27-ին բոլոր շահառուներին բաշխվեցին հիգիենիկ պարագաների կապոցները:

«Աջակցություն սիրիահայերին» ծրագիրը նպատակ ունի նպաստել Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսապայմանների բարելավմանը:

Ծրագրի շրջանակներում խոցելի ընտանիքներին կտրամադրվեն հիգիենիկ ծանրոցներ (ընդհանուր` 7 ամիս) և կենցաղային իրեր (յուրաքանչյուր ընտանիքին` մեկ կապոց), ձմեռային հագուստ և կոշիկ գնելու կտրոններ` ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, քրոնիկ հիվանդություններ ունեցող շահառուներին (ասթմա, շաքարախտ, արյան բարձր ճնշում և այլն) կտրամադրվի դեղորայք, թիրախային ընտանիքներն աջակցություն կստանան` սեփական փոքր բիզնես սկսելու համար (սարքավորումներ, բիզնեսի զարգացման դասընթացներ):

Ծրագիրն իրականացվում է համագործակցելով ՀՀ Սփյուռքի նախարարության, Պետական միգրացիոն գործակալության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և «Փոքր և միջին բիզնեսի» զարգացման ազգային կենտրոնի հետ: