Նորություններ
Ճանապարհային անվտանգության վերաբերյալ...

Ճանապարհային անվտանգության վերաբերյալ դասընթաց Երևանի թիվ 10 դպրոցի աշակերտների համար

11.04.2016
Ճանապարհային անվտանգության վերաբերյալ դասընթաց Երևանի թիվ 10 դպրոցի աշակերտների համար

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Ապահով դեպի դպրոց, ապահով դեպի տուն» պիլոտային ծրագրի շրջանակներում Ճանապարհային անվտանգության վերաբերյալ դասընթաց էր կազմակերպել Երևանի թիվ 10 դպրոցի աշակերտների համար:

Դասընթացի նպատակն էր բարձրացնել երեխաների իրազեկվածությունը ճանապարհային անվտանգության կանոնների վերաբերյալ, որպեսզի նրանց ճանապարհը դեպի դպրոց և տուն անվտանգ լինի: Երեխաները ծանոթացան ճանապարհային անվտանգության կանոններին, հետիոտների համար նախատեսված բոլոր ճանապարհային նշաններին: Դասընթացի վերջում նրանք բաժանվեցին 3 խմբի և յուրաքանչյուր խումբ պատկերեց իր ավտանգ ճանապարհը դեպի դպրոց և դպրոցից տուն: