Նորություններ
Աղետների ժամանակ երիտասարդության դերը...

Աղետների ժամանակ երիտասարդության դերը առողջության պահպանման խթանման հարցում

31.03.2015
Աղետների ժամանակ երիտասարդության դերը առողջության պահպանման խթանման հարցում

Թեհրանում տեղի ունեցավ երկու օր տևողությամբ միջազգային հանդիպում` «Աղետների ժամանակ երիտասարդության դերը առողջության պահպանման խթանման հարցում» թեմային, որը կազմակերպվել էր  Իրանական Կարմիր մահիկի կողմից: Տարբեր ազգային ընկերություններ, ինչպես նաև ԿԽՄՖ Եվրոպական և Ասիական գոտու ներկայացուցիչներ ներկայացրին իրենց երիտասարդական նախագծերը և կիսեցին իրենց փորձը թեմայի վերաբերյալ:

Միջոցառման մասնակիցները բացման արարողության ժամանակ ջերմ ընդունելության արժանացան Իրանական Կարմիր Մահիկի  ընկերության նախագահի, Երիտասարդական բաժնի ղեկավարի, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի կողմից: Յուրաքանչյուր Ազգային ընկերություն ներկայացավ 15 րոպե տևողությամբ ելույթով:

Հանդիպմանը մասնակցեցին նաև բանախոսներ, որոնք խոսեցին առողջության քարոզման հարցում երիտասարդության դերի մասին: Ձևավորվեցին աշխատանքային խմբեր, որոնք քննարկեցին երիտասարդության դերի կարևորությունը` թմրամիջոցների կանխարգելման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, սոցիալ-հոգեբանական աջակցության ու կայուն զարգացման խթանման հարցում: