Նորություններ
Ապահով դեպի դպրոց, ապահով դեպի տուն

Ապահով դեպի դպրոց, ապահով դեպի տուն

16.03.2016
Ապահով դեպի դպրոց, ապահով դեպի տուն

Մարտի 15-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ «Ապահով դեպի դպրոց, ապահով դեպի տուն» պիլոտային ծրագրի շահագրգիռ կողմերի հանդիպումը` «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք (TRACECA)` Ճանապարհային ավտանգության 2-րդ ծրագրի» շրջանակներում: Հանդիպմանը ներկա էին Ճանապարհային ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության և տրանսպորտի բաժինների, Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ ՀԿ-ի և Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի ներկայացուցիչներ:

Տվյալ ծրագրի նպատակն է բարելավել երեխաների անվտանգությունը փողոցներում, նվազեցնել ՃՏՊ հետևանքով մահացած/վնասվածք ստացած երեխաների թիվը` դեպի դպրոց և դպրոցից տուն ճանապարհին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընտրված դպրոցի շուրջ առկա ճանապարհային ռիսկերը և դրանց նվազեցման հնարավոր ուղիները, որի արդյունքում մշակվեց իրազեկման` կրթական միջոցառումների պլան, որը կօգնի վերացնել հնարավոր վտանգները: