Նորություններ
Մեկնարկել է «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի...

Մեկնարկել է «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի երկրորդ փուլը

01.04.2015

Մարտի 31-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ «Կլիմայի արևելյան հարթակ II» տարածաշրջանային ծրագրի մեկնարկային հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարկերը և ծրագրի առաջին փուլում ներգրավված հասարակական կազմակերպությունները:

ՀԿԽԸ Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ ԷդմոնԱզարյանը, ողջունելով ներկաներին ասաց,

-Մեզ համար շատ կարևոր է արձանագրել, որ ծրագրի առաջին փուլը կայացել է և մենք հասել ենք նշված արդյունքին, այսինքն Կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ցանցը ստեղծվել է: Ծրագրի այս փուլում մենք աջակցելու ենք, որ այն զարգանա: Շատ ենք կարևորում անհատական պատասխանատվությունը, օգնելու ենք, որ ՀԿ-ներն այս ոլորտում ենթածրագրեր իրականացնեն:

Ծրագրի մեկնարկը ողջունեց նաև պարոն Ջոն Բարկերը.

- Մենք կարևորում ենք տարածաշրջանային այս ծրագիրը, քանի որ կարևորում ենք քաղաքացիական հասարակության կայացումն ու ՀԿ-ների նախաձեռնությունը: Կառավարությունները կարող են օրենքներ ընդունել, բայց միևնույն է մարդիկ են փոփոխություններ իրականացնում: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ձեր կողքին է` օգնելու հաղթահարել դժվարություններն ու ձեր ձայնը լսելի դարձնելու:

Ուրախ եմ, որ ծրագրի երկրորդ փուլն է սկսվում, մեծ հետաքրքրությամբ հետևելու են ձեր գործունեությանը: Կցանկանայի նաև շնորհակալությունը հայտնել Կարմիր խաչին` Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` արդյունավետ իրականացված աշխատանքի համար և Ավստրիական Կարմիր խաչին` աջակցության համար:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացան նաև «Կլիմայի արևելյան հարթակ II» ծրագրին, որի շրջանակներում նախատեսվում են ենթադրամաշնորհներ հարթակի անդամ ՀԿ-ների համար՝ կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտում ծրագրեր իրականացնելու համար համաձայն ԿՓՀ պլաններում ներառած առաջարկությունների, մշակել 3 տեղական նպատակային ուսումնասիրություններ (Case studies), նախապատրաստել նյութեր ազգային քաղաքականության երկխոսության, հանրային իրազեկման բարձրացման և ուսուցման համար, վերլուծել առկա ազգային քաղաքականությունները` կլիմայի փոփոխության և հարթակի կողմից ընտրված համապատասխան ոլորտներում և սահմանել որոշումներ կայացնելու գործընթացի վրա ազդեցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև մի շարք այլ գործողություններ:

«Կլիմայի արևելյան հարթակ II» ծրագրի նպատակն է ընդլայնել Կլիմայի փոփոպությանը հարմարվողականության ոլորտում գործող առկա 6 ցանցերի և դրանցանդամ կազմակերպությունների կարողությունները՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում ազգային և տեղական մակարդակում` քաղաքականությանձևավորման գործընթացին, հանրային իրազեկման բարձրացմանն ու Կլիմայիփոփոխության ու բնապահպանության կառավարման ոլորտում կրթությանը նպաստելունպատակով:

Այն իրականացվում է Արևելյան գործընկերության վեց երկրներում, տևելու է՝ 2015թ. հունվարից մինչև 2017թ. հուլիսը: Հայաստանում այն իրականացնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը, լրացուցիչ ֆինանսավորումը տրամադրվել է Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր խաչի ընկերության կողմից: