Նորություններ
Վարժանքներ` համայնքային արձագանքման թիմերի...

Վարժանքներ` համայնքային արձագանքման թիմերի մասնակցությամբ

30.04.2013

ՀԿԽԸ Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի կողմից իրականացվող «Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում շարունակվում են համայնքային միջոցառումները:

Այս անգամ ծրագրի շահառու 14 համայնքների` համայնքային արձագանքման (ՀԱ) թիմերի մասնակցությամբ 4 փուլով կազմակերպվեցին ուսումնական վարժանքներ: Ստորև ներկայացված են փուլերը և մասնակից համայնքային թիմերը.

  • առաջին փուլ -  ապրիլի 22-ին Պեմզաշեն համայնքում` Փանիկի և Սառնաղբյուրի ՀԱ թիմերի մասնակցությամբ,
  • երկրորդ փուլ - ապրիլի 23-ին Քեթի համայնքում` Քեթիի, Մեծ Սեպասարի և Շիրակի ՀԱ թիմերի մասնակցությամբ,
  • երրորդ փուլ - ապրիլի 25-ին Նոր Կյանք համայնքում` Նոր Կյանքի, Արեգնադեմի, Անուշավանի և Մեծ Մանթաշի ՀԱ թիմերի մասնակցությամբ,
  • չորորդ փուլ – ապրիլի 26-ին Առափի համայնքում` Առափիի, Բենիամինի, Ազատանի և Կապսի ՀԱ թիմերի մասնակցությամբ:

Ծրագրի համակարգող Ներսես Մարտիկյանի փոխանցմամբ` վարժանքներն անցկացվում էին նախապես մշակված սցենարների համաձայն: Ըստ այդմ` յուրաքանչուր ՀԱ թիմ պետք է փրկարարական աշխատանքներ իրականացներ և օգներ երկու` միջին ծանրության վնասվածքներով (կոտրվածք, արնահոսություն և այլն) տուժածի: Վարժանքների մասնակիցները պետք է իրականացնեին հետևյալ գործողությունները պայմանականորեն ներառված էր՝ տարածքի զննություն, տուժածի հայտնաբերում, առաջին օգնության ցուցաբերուման, գետանցի, տուժածին վտանգավոր տարածքից անվտանգ տարածք տեղափոխում և շտապ օգնությանը հանձնում աշխատանքները:

ՀԱ թիմերի իրականացրած բոլոր աշխատանքները ղեկավարվում էին Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից՝ "Լոռէ" փրկարար ջոկատի հրահանգիչների մասնակցությամբ: