Նորություններ
Քայլեր ուղղված Դիաբետի կանխարգելմանը

Քայլեր ուղղված Դիաբետի կանխարգելմանը

18.11.2016
Քայլեր ուղղված Դիաբետի կանխարգելմանը

Նոյեմբերի 14-ին՝ Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը, Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային մասնաճյուղը կազմակերպել էր «Քայլեր ուղղված Դիաբետի կանխարգելմանը» խորագրով միջոցառումը: Դիաբետի Համաշխարհային կազմակերպության «Գլոբալ Ուոք (Գլոբալ քայլք)» նախաձեռնության շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ ՀԿԽԸ Արարատի մարզային մասնաճյուղի կամավորներն ու Արարատի մարզի քաղաքային և ընտրված գյուղական բնակավայրերի դպրոցականները քայլելով անցել են բնակավայրերի կենտրոնական փողոցներով՝ իրազեկման նյութ տրամադրելով բնակչությանը և ջատագովելով դիաբետի դեմ կանխարգելման կարևորությունը:

Նոյեմբերի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր: Այն նպատակ ունի բարձրացնելու ազգաբնակչության իրազեկվածությունը շաքարային դիաբետի, դրա տարածվածության ընդլայման, հիվանդացության, մահացության, հաշմանդամության ցուցանիշների մասին: