Նորություններ
Սիրիահայ երեխաներն այցելեցին Հայաստանի...

Սիրիահայ երեխաներն այցելեցին Հայաստանի պատմամշակութային վայրեր

13.06.2016
Սիրիահայ երեխաներն այցելեցին Հայաստանի պատմամշակութային վայրեր

Հունիսի 6-ից 10-ը <Սիրիահայերի ինտեգրման խթանում> ծրագրի շրջանակում 437 սիրիահայ դպրոցականների համար, երեխաներին Հայաստանի պատմական վայրերին ծանոթացնելու նպատակով կազմակերպվել էին այցելություններ Սաղմոսավանք-Օհանավանք-Սբ.Կարմրավոր-Ծիրանավոր-Սպիտակավոր եկեղեցիներ:

Զբոսավարի մասնագիտությամբ կամավորները արշավների մասնակիցներին նշված եկեղեցիների մասին տրամադրեցին համապարփակ տեղեկատվություն: