Նորություններ
Եռակողմ պայմանագրի ստորագրում "Էկո Փիս" ՀԿ-ի հետ

Եռակողմ պայմանագրի ստորագրում "Էկո Փիս" ՀԿ-ի հետ

20.07.2016
Եռակողմ պայմանագրի ստորագրում

Հուլիսի 19-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակում տեղի ունեցավ եռակողմ պայմանագրի ստորագրման արարողություն "Էկո Փիս" ՀԿ-ի հետ:
"Կլիմայի արևելյան հարթակ 2" ծրագրի շրջանակներում ս.թ. մայիսին Ցանցի կարողությունների հզորացմանն ուղղված դասընթացների կազմակերպման նպատակով հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթ, որտեղ հաղթող էր ճանաչվել "Էկո Փիս" ՀԿ-ն:
Պայմանագիրը ստորագրեցին ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և "Էկո Փիս" ՀԿ-ի նախագահ Քրիստինե Սահակյանը: