Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => «Նրանք սպասում են մեզ…». լուսանկարների ցուցահանդես [uri] => /news/they-are-waiting-for-us.html [id] => 71 ) 1
«Նրանք սպասում են մեզ…». լուսանկարների...

«Նրանք սպասում են մեզ…». լուսանկարների ցուցահանդես

10.04.2014
«Նրանք սպասում են մեզ…». լուսանկարների ցուցահանդես

Ապրիլի 9-ին, 16:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի սրահում տեղի ունեցավ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսի բացումը` «Նրանք սպասում են մեզ…» խորագրով:

Ցուցադրված լուսանկարներում ներկայացված են հանրակացարանաբնակ միայնակ ծերերի կյանքն ու առօրյան` նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել նրանց սոցիալ-տնտեսական, առողջապահական և հոգեբանական խնդիրների վրա, ինչպես նաև իրականացնել հանգանակություն` շուրջ 70 հանրակացարաբնակ  տարեցներին աջակցություն տրամադրելու համար:

Նվիրատվություն կարելի է կատարել տեղում կամ` բանկային փոխանցման միջոցով. Հ/Հ 115007000298 (ՀՀ դրամ) «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ (ՀՀ, ք.Երևան, Պարոնյան 21/1)

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, 1995 թվականից ի վեր,  իրականացնում է «Սոցիալ – հոգեբանական ծառայություն հանրակացարանաբնակ ծերերին» ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակներում ՀԿԽԸ երիտասարդ կամավորները պարբերաբար այցելում են հանրակացարաններում բնակվող տարեցներին, կատարում տնային փոքր գործեր, տրամադրում են սննդի փաթեթներ, կազմակերպում են նրանց ծննդյան տոները, թերթեր ու ամսագրեր են կարդում նրանց համար, ամեն ամիս անցկացնում են սոցիալական ու մշակութային միջոցառումներ:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ