Նորություններ
Ծառատունկ Արմավիրի մարզում` ի հիշատակ անհայտ...

Ծառատունկ Արմավիրի մարզում` ի հիշատակ անհայտ կորածների

15.04.2015
Ծառատունկ Արմավիրի մարզում` ի հիշատակ անհայտ կորածների

Ապրիլի 14-ին, ժամը 11:00-ին,  Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Քաղաքային այգում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ և Արմավիրի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, «Սատարում անհայտ կորած անձանց ընտանիքներին» ծրագրի շրջանակներում նախաձեռնել էր ծառատունկ, որի նպատակն էր «Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Արմավիրի մարզի անհայտ կորած անձանց հիշատակին նվիրված պուրակի» ստեղծումը:

Այգում` անհայտ կորած 41 անձանց հարազատները 41 հացենի  տնկեցին` ի հիշատակ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած իրենց սիրելիների: 

Ծառատունկն սկսելուց առաջ տերունական աղոթք կարդաց Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Ներկա էին նաև Արմավիրի փոխքաղաքապետեր Մելիք Բաղդասարյանն ու Խաչիկ Մկրտչյանը: Քաղաքային այգում պուրակի ստեղծման համար տարածքը տրամադրվել էր քաղաքապետրանի կողմից:

ՀԿԽԸ Արմավիրի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Հակոբ Հովսեփյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին` նշելով, որ արդեն երկար տարիներ է, ինչ Կարմիր խաչը Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների կողքին է:

Պուրակի տնկման նախաձեռնությունը հենց այդ ընտանիքներինն էր, քանի որ նրանց հարազատները չունեն ոչ գերեզման, ոչ էլ հուշաքար, որտեղ կարելի է հիշատակի արարողություններ կատարել, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին կամ ուղղակի ծաղիկներ դնել:

Գայանե Վարդանյանի ամուսինը Ատոմ Սարգսյանն անհայտ կորել է 1992 թվականի հունիսին:

- Մեզ համար կարևոր է, որպեսզի ինչ-որ տեղ նրա անունը լինի գրված: Կգանք այս պուրակ, կհանգստանանք, կհիշենք: Շնորհակալ ենք, որ աջակցում են մեզ, - ասում է նա:

Կարինե Զադերյանը 30 տարեկան է եղել, երբ, կորցնելով ամուսնուն` 4 անչափահաս երեխաների հետ մնացել է մենակ:

- Ծանր է մեր կորուստը, մեզ ոչ մի նյութական բան չի կարող սփոփել,  - ասում է տիկին Զադերյանը, որ ծառատունկին մասնակցում է արդեն թոռնիկի հետ, - 23 տարի է անցել ու այսօր այս ծառերն են, որ կհիշեցնեն մեզ նրանց մասին: Քաղաքի կենտրոնում է պուրակը, եկեղեցու մոտ: Որ ծառերը մեծանան, թոռներիս կբերեմ ու կասեմ` տեսեք, ձեր պապիկի անունով ծառն է:

Սվետլանա Մելքոնյանն էլ նշեց, որ ծառատունկի օրը համընկել է իր ամուսնու` Ալբերտ Ամիրխանյանի ծննդյան օրվա հետ.

- Այսօր նա 67 տարեկան կդառնար: Բնություն շատ էր սիրում, ուրախ եմ, որ ծառատունկով ենք նշում նրա ծննդյան օրը: Դժվար է եղել առանց ամուսնու երկու երեխա մեծացնելը, ամեն տեսակի աշխատանք արել եմ` ինժեներից մինչև կարի սրահ: Թոռնիկիս հետ եմ այսօր եկել, պապիկի ծառն է ջրում:

Էմմա Կարապետյանը, որը նույնպես կորցրել է ամուսնուն, դիմեց մյուս ընտանիքներին.

- Մենք այստեղ հաճախ կգանք աղջիկներ, այնպես չէ՞, կգանք որ հիշենք մեր տղաներին: Մեզ մնում է միայն հպարտանալ նրանցով:

ԿԽՄԿ գրասենյակներում Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 4541 անհայտ կորած անձի վերաբերյալ որոնման հայտեր են գրանցվածորոնցից 400-ըՀայաստանումՆույնիսկ տասնյակ տարիներ անց անհայտ կորածներիընտանիքներն (ԱԿԸունեն տնտեսականիրավականհոգեբանական և/կամսոցիալական կարիքներ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունըԿարմիր խաչի միջազգային կոմիտեիաջակցությամբ,  2011 թվականից մինչ այժմ իրականացնում  է  «Սատարում անհայտ կորածների ընտանիքներին» ծրագիրը:  

Այս ծրագրի շրջանակներում  անհայտ կորածների ընտանիքների համարկազմակերպվում են հանդիպումներ առողջապահականսոցիալականիրավաբանական ոլորտի մասնագետների հետինչպես նաև մշակութայինմիջոցառումներդասընթացներՀանդիպումներն ու միջոցառումները ՀՀ մարզերումիրականացվում են ՀԿԽԸ մարզային ևտարածքային մասնաճյուղերի միջոցով:

Մեկնարկից մինչ օրս ծրագրում ներգրավվել են 47 ընտանիք Սյունիքից, 5 ընտանիքՎայոց ձորից, 15 ընտանիքԳեղարքունիքից,  12 ընտանիք Շիրակից, 23 ընտանիքԼոռիից, 41 ընտանիքԱրմավիրից, 32 ընտանիքԱրարատից, 11 ընտանիքՏավուշից